Մատչելի հղումներ

Պետքարտուղարությունը հրապարակել է մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ տարեկան զեկույցը


ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ իր տարեկան զեկույցը, ըստ որի աճել են առցանց խարդախության դեպքերը (մարդկանց ներգրավում են հարկադիր աշխատանքներում), նաև մեծացել է երիտասարդ տղամարդկանց թրաֆիքինգի ենթարկելու ռիսկը։

Աշխարհում նկատվում է մարդկանց թրաֆիքինգի աճ։ Այսօր ավելի քան 27 միլիոն մարդ զրկված է սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու հնարավորությունից:

«Առցանց խարդախությունների կիրառմամբ աշխատանքային թրաֆիքինգի աճ է գրանցել, քանի որ աշխարհի մեծ մասին հասանելի է համացացը: Այս առումով համավարակը նպաստող հանգամանք էր։ Չարագործները օգտվում են համատարած գործազրկությունից` աշխատանքային կեղծ հայտարարություններով գործի ընդունելով իրենց զոհերին, իսկ այնուհետև հարկադրելով նրանց ներգրավվել միջազգային ապօրինի գործունեության մեջ»:

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ աշխարհում նկատվում է մարդկանց թրաֆիքինգի աճ
please wait

No media source currently available

0:00 0:02:38 0:00

Բլինքենը ընդգծել է` թրաֆիքինգի տղամարդ զոհերն անտեսված են

«Տարիներ շարունակ լայնորեն տարածված, բայց սխալ համոզմունք կար, որ թրաֆիքինգի զոհ հիմնականում։կանայք են, ինչի հետևանքով այս հարցում արական սեռի ներկայացուցիչներին սովորաբար տրամադրվել է շատ ավելի փոքր ծավալի աջակցություն, ինչ էլ իր հերթին ունեցել է լուրջ և զգայուն հետևանքներ: Իրականությունն այն է, որ ցանկացած մարդ՝ անկախ սեռից, կարող է հայտնվել թրաֆիքինգի թիրախում»,- ասել է պետքարտուղարը։

Հինգշաբթի Վաշինգտոնում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հնչեցին մի շարք մարդկանց անուններ, ովքեր լուրջ ներդրում են ունեցել թրաֆիքինգի դեմ պայքարում: Թրաֆիքինգի դեմ։պայքարի և մոնիթորինգի հարցերով ԱՄՆ դեսպան Սինդի Դայերը ընդգծել է` Վաշինգտոնը հաստատակամ է թրաֆիքինգի դեմ պայքարում։

«Պարբերաբար ի մի ենք բերում 20 գերատեսչությւոնների ջանքերը՝ թրաֆիքինգի դեմ պայքարի մեր դաշնային ռազմավարությունը վերանայելու և կատարելագործելու համար: Զոհերի կողմից հնչեցված առաջարկությունները ներառում ենք մեր քաղաքականության և ծրագրերի մեջ»,- ասել է դեսպանը:

Նա տեղեկացրել է որ ԱՄՆ համագործակցում է հարևան երկրների հետ՝ նվազեցնելու ռիսկը, որպեսզի ներգաղթյալները թրաֆիքինգի զոհ չդառնան։

ԱՄՆ կառավարությունը նպաստում է տեխնոլոգիական ընկերությունների և ֆինանսական հաստատությունների միջև համագործակցության խորացմանը՝ թրաֆիքինգ հետևում կանգնածների հետապնդման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Միջոցառմանը պատվավոր բանախոս Ռ. Էվոն Բենսոն-Այդահոսան, ով ուսումնասիրում է Նիգերիայում սեռական շահագործման նպատակով իրականացվող թրաֆիքինգը և պայքարում է դրա դեմ, կոչ արեց կառավարություններին ավելին անել այս հարցում:

«Կոչով դիմում եմ այն առաջնորդներին, ովքեր հնարավորություն ունեն ազդել թրաֆիքինգի դեմ պայքարի, երկրների կառավարությունների և միջազգային կառույցների վրա, ուր շահն ավելի կարևոր է, քան մարդը, կամայական կանոններն են առաջնային, քան խիղճը, այլևս այս ամենը չի կարող անտեսվել»,- հայտարարեց նա:

2023 թվականի զեկույցը անդրադարձել է 188 երկրներում ու տարածքներում թրաֆիքինգի իրավիճակին։

XS
SM
MD
LG