Մատչելի հղումներ

Տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու անվտանգության ապահովումը. ԱՄՆ պետքարտուղարություն


ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի հայության վրա ճնշում գործադրելու մասին ռուսասկան մամուլի հրապարակումներին:

ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ, թե Վաշինգտոնն իբր ճնշում է գործադրում Լեռնային Ղարաբաղի հայության վրա՝ ստիպելով վերջիներիս ԱՄՆ միջնորդությամբ բանակցել Ադրբեջանի հետ՝ երրորդ երկրում:

«Ինչպես հայտնի է, Ռուսաստանն ունի ապատեղեկատվություն տարածելու [մեծ] պատմություն։ Հետևողականորեն պնդել ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու անվտանգության ապահովումը։ Մենք կողջունենք ցանկացած երկխոսություն, որը նպաստում է դրան»,- նշված է պետքարտուղարության արձագանքում:

Նույն օրը հունիսի 15-ին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը լրագրոողների հետ ճեպազրույցի ընթացքում պատասխանել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճի վերաբերյալ հարցին՝ շեշտելով՝ Միացյալ Նահանգները շարունակում է մտահոգված լինել ստեղծված իրավիճակով:

«Մենք շարունակում ենք կոչ անել երկու կողմերին աշխատել միասին՝ հաղթահարելու մնացած տարաձայնությունները։ Ընդհանուր առմամբ, մենք հավատացած ենք, որ դեռևս առկա է համաձայնության հասնելու հնարավորություն», - ասել է խոսնակը:

Ըստ նրա՝ ամերիկյան կողմն անհամբեր սպասում է երկու կողմերի հետ հանդիպմանը՝ խաղաղ գործընթացում առաջխաղացում արձանագրելու համար:

XS
SM
MD
LG