Մատչելի հղումներ

Վաշինգտոնյան հանդիպմանն ընդառաջ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ


Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ՝ հայտնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Վաշինգտոնում կայանալիք հայ-ադրբեջանական քննարկումներին ընդառաջ՝ Հոգանը և Միրզոյանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային անվտանգության ապահովմանը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրմանը:

«Նախարար Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում հնարավոր առավելագույն որոշակիության ապահովման, մասնավորապես 1975թ. քարտեզի շուրջ հանձնառության կարևորությունը»,- նշված է հաղորդագրությունում:

Հայաստան արտգործնախարարը Հոգանի հետ զրույցում նաև անդրադարձել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից Երևանի հասցեին հնչող ագրեսիվ հռետորաբանությանը՝ շեշտելով ուժի կիրառման սպառնալիքի բացառման և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման անհրաժեշտությունը:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

XS
SM
MD
LG