Երեկ, սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպման մամլո ասուլիսի ժամանակ ելույթ է ունեցել միայն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնակիցներին հանդիպման համար և ցավակցություն հայտնել վերջին մարտերում զոհվածների ընտանիքներին և ընկերներին:
«Մեզ ոգևորում է այն փաստը, որ մարտերը դադարել են և վերջին օրերին ռազմական գործողություններ չեն եղել։ Ուժեղ, կայուն դիվանագիտական ներգրավվածությունը լավագույն ճանապարհն է բոլորի համար»,- ասել է Բլինքենն ու հավելել, որ ԱՄՆ-ը կաջակցի այդ ջանքերին:
Բլինքենն ասել է, որ խոսել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, և նրանք պատրաստ են խաղաղության։
Հատկանշական է, որ ելույթ է ունեցել միայն Բլինքենը, իսկ նախարար Միրզոյանը վերջում հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:
Բայրամովն էլ նախքան հանդիպումը, հրաժարվել էր արձագանքել Փելոսիի ներգրավվածությանը տարածաշրջանում՝ ասելով, որ Բաքվի պաշտոնյաներն արդեն արձագանքել են: