Մատչելի հղումներ

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ Երևանի ու Բաքվի միջև վերջնական համաձայնագիրը տեսանելի է


ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթ Միլերը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս հնչեցրած մեկնաբանություններին Հայաստանի և Ադրբեջանին տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին: Միլերը մասնավորապես գրել է. 

«Գնահատելի են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս հնչեցրած մեկնաբանությունները Հայաստանի և Ադրբեջանին կողմից տարածքային ամբողջականության փոխադարձաբար ճանաչման և խաղաղության ուղղությամբ շարունակվող հանձնառության վերաբերյալ։ Վերջնական համաձայնագիրը տեսանելի է, և մենք վճռականորեն տրամադրված ենք օգնել մեր բարեկամներին հասնել դրան»,- նշված է խոսնակի գրառման մեջ:

XS
SM
MD
LG