Մատչելի հղումներ

Աջակցում ենք ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունները Վաշինգտոնում, Բրյուսելում, թե աշխարհի այլ կետում. ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ


ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պատասխանել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի տարածաշրջանային այցի ու Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի մասին հարցերին: Իր խոսքում պետքարտուղարության խոսնակը հրաժարվել է մանրամասներ տրամադրել Բոնոյի այցի վերաբերյալ՝ նշելով միայն.

«Ցանկանում եմ ասել, որ մենք շարունակում ենք ներգրավված լինել քննարկումներում: Մենք ողջունում ենք հաղորդագրությունները նրա մասին, որ կողմերը շարունակում են ինքնուրույն ներգրավվել քննարկումների մեջ։ Մենք վերահաստատում ենք մեր համոզմունքը, ինչպես հստակեցրել է պետքարտուղար Բլինքենն անցյալ շաբաթ, որ խաղաղությունը հասանելի է, և որ ուղիղ երկխոսությունն առանցքային դեր ունի խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու հարցում, և մենք կշարունակենք աջակցել կողմերին այս գործում, այդ թվում՝ նրանց հետ ուղիղ ներգրավման միջոցով»,- ասել է նա:

Անդրադառնալով Մոսկվայում կողմերի միջև եռակողմ հանդիպմանը ՌԴ նախագահ Պուտինի հետ՝ խոսնակն ընդգծել է.

«Մենք կողմ ենք երկու կողմերի միջև ուղիղ բանակցություններին։ Մենք կարծում ենք, որ ուղիղ բանակցությունները կարևոր են վերջնական տեւական կարգավորման հասնելու համար, որը, մեր կարծիքով, հասանելի է, եթե երկու կողմերը կարողանան համաձայնության գալ՝ հարթեցնելով իրենց տարաձայնությունները: Մենք աջակցում ենք, որ այդ բանակցությունները տեղի ունենան՝ լինեն դրանք Վաշինգտոնում, ինչպես անցած ամիս, Բրյուսելում՝ մի քանի շաբաթ առաջ, թե աշխարհի ցանկացած այլ վայրում: Կարեւորն այն է, որ երկու կողմերը շարունակեն խոսել միմյանց հետ»,- հայտարարել է պետքարտուղարության խոսնակը:

Նմանատիպ

XS
SM
MD
LG