Մատչելի հղումներ

Երևանում քննարկվել է ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին այցելել է Հայաստան՝ երկրի ղեկավարության հետ հանդիպման համար: Դրա մասին հաղորդում է վերջինս թվիթերյան գրառումը, ուր մասնավորապես ասված է.

«Լավ հանդիպումներ Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Քննարկվել են ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության և տարածաշրջանային անվտանգության դինամիկայի մեծացման ուղիները, մասնավորապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի ներկա կարգավիճակը վերջին բանակցություններից հետո»,- գրել է Հարավային Կոնկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ նախքան Հայաստան ժամանելը Խավիեր Կոլոմինա Պիրիսին տարածաշրջանային այցի շրջանակում այցելել է Թբիլիսի ու Բաքու՝ Վրաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հանդիպման համար:

XS
SM
MD
LG