Մատչելի հղումներ

Ելեն. Պետպարտքի վերին շեմը բարձրացնելու հարցում Կոնգրեսի անկարողությունը կարող է սահմանադրական ճգնաժամ առաջացնել


Ֆինանսների նախարարը կրկին զգուշացրել է օրենսդիրներին , որ կառավարությունը կկարողանա սպասարկել իր պարտքը մինչև հունիսի սկիզբ:

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը կիրակի նախազգուշացրել է, որ Կոնգրեսի անկարողությունը՝ որոշում կայացնել պետպարտքի վերին շեմի վերաբերյալ, կարող է «սահմանադրական ճգնաժամ» առաջացնել ՝ հետևանքներ ունենալով ֆինանսական շուկաների և տոկոսադրույքների համար:

ABC-ին տված հարցազրույցում Ելենն ասել է, որ պետպարտքի առաստաղի շուրջ բանակցություններն անտեղի են, երբ վտանգված է ամերիկյան ժողովրդի բարեկեցությունը, և կրկնել է իր նախազգուշացումը, թե կառավարությունը կկարողանա սպասարկել իր պարտքը մինչև հունիսի սկիզբ, եթե պետպարտքի թույլատրելի վերին շեմը չբարձրացվի :

Ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն նույնպես մտահոգություն է հայտնել՝ դեֆոլտի առջև հայտնվելու վտանգի առնչությամբ՝ կիրակի օրը MSNBC-ին տված հարցազրույցի ժամանակ:

«Դեֆոլտն աղետ կլինի Միացյալ Նահանգների համար»,- ասել է Ադեյեմոն:

Նախագահ Ջո Բայդենի բանակցությունները Ներկայացուցիչների տան հանրապետական խոսնակ Քևին Մաքքարթիի, Սենատի հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելի և ազդեցիկ դեմոկրատների հետ կսկսվեն մայիսի 9-ին։

XS
SM
MD
LG