Մատչելի հղումներ

Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագրերին աջակցելու երկկուսակցական օրինագիծ է ներկայացվել Կոնգրես


Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Մենենդեսը և սենատոր Մարշա Բլեքբըրնը Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագրերին աջակցելու երկկուսակցական օրինագիծ են ներկայացրել: Կոնգրեսի երկու պալատներն էլ 2019թ.-ին վավերացրել են բանաձևեր, որոնցով «խրախուսվում են Հայոց ցեղասպանության մասին կրթությունն ու հանրային ընկալումը»:

Մի քանի նահանգներ իրենց հերթին, վերջին տարիներին ընդունել են կրթական մանդատներ՝ խրախուսելով մարդու իրավունքների թեմայով կրթական ծրագրերի զարգացումը:

XS
SM
MD
LG