Մատչելի հղումներ

Մենք չպետք է միջոցներ տրամադրենք Ադրբեջանին, մասնավորապես ռազմական. Սենատոր Մենենդես


ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդես

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը պատասխանել է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության մի շարք հարցերին

Հարց. Ինչպե՞ս եք վերաբերվում ԱՄՆ վարչակազմի արձագանքին Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ի՞նչ հավելյալ քայլերի պետք է դիմի վարչակազմը խնդիրը կարգավորելու համար:

Սենատոր Մենենդես. Ես մտահոգված եմ երկու առումով: Առաջինը՝ մարդասիրական օգնությունն է, որը պետք է հասցվի Արցախ Լաչինի միջանցքով, որը խաթարված է։ Անհրաժեշտ են ավելի մեծ ջանքեր Միացյալ Նահանգների կողմից՝ Լաչինի միջանցքը վերաբացելու համար և առաջին հերթին այնտեղ գտնվող էթնիկ հայերին օգնելու համար: Երկրորդ քայլն այն է, որ մենք չպետք է միջոցներ տրամադրենք Ադրբեջանին, մասնավորապես ռազմական, Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի հիման վրա, քանի որ Ադրբեջանը չի կատարել Հայաստանի դեմ զինված հակամարտություն չսանձազերծելու իր պարտավորությունը: Եթե անգամ առկա են վիճելի հարցեր, դրանք չպետք է լուծվեն հակամարտության միջոցով: Ուրեմն ինչու ենք մենք օգնություն տրամադրում:

Այսպիսով, ես ստացել եմ պետքարտուղար Բլինքենի ավելի մեծ աջակցության պարտավորությունը թե՛ մարդասիրական օգնություն տրամադրելու և թե՛ այն ընդլայնելու հարցում: Բայց ես նաև ցանկանում եմ նրան հասցնել այն միտքը, որ մենք այլևս չպետք է չեղարկենք 907-րդ հոդվածը և Ադրբեջանին միջոցներ չտրամադրենք։

Մենք չպետք է միջոցներ տրամադրենք Ադրբեջանին, մասնավորապես ռազմական. Սենատոր Մենենդես
please wait

No media source currently available

0:00 0:03:46 0:00

Հարց. Ի շարունակություն տարածաշրջանային խնդիրների՝ ի՞նչ եք ակնկալում Թուրքիայում կայանալիք ընտրություններից, և ինչպե՞ս դրանք կանդրադառնան հայ-թուրքական հարաբերություների կարգավորման գործընթացի վրա։

Սենատոր Մենենդես. Կարող եմ ասել միայն, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կանցնեն այդ ընտրությունները: Կլինի արդյոք նոր ղեկավարություն Թուրքիայում, որը կունենա այլ տեսլական, թե ինչպես է ցանկանում Թուրքիան ներգրավել տարածաշրջանում, ինչպես է նայում իր անցյալին և ինչպես է պատրաստվում կառուցել իր ապագան: Ես հուսով եմ, որ միգուցե մենք կտեսնենք մի կառավարություն, որն իրականում այդ կերպ է մտածում՝ հակառակվելով ներկա կառավարության մոտեցումներին:

Հարց. ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 325 միլիոն դոլար նոր ռազմական օգնության մասին։ Արդյո՞ք Միացյալ Նահանգները բավարար աջակցություն է ցուցաբերում ուկրաինացիներին՝ Ռուսաստանի ագրեսիային հակազդելու համար։

Սենատոր Մենենդես. Կարծում եմ՝ մենք ավելին ենք արել, քան աշխարհի ցանկացած այլ երկիր Ուկրաինային աջակցելու հարցում։ Մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինային, որը կարողացել է իր խիզախությամբ, արիությամբ ու իր ժողովրդի հանձնառությամբ բավականին լուրջ հաջողություններ գրանցել այս հակամարտությունում: Միևնույն ժամանակ, մեր կողմից տրամադրված օգնությունը հնարավորություն է տվել նրանց հակազդել ռուսական ներխուժմանը: Այսպիսով, հենվելով այն բոլոր լսումների վրա, որ անցկացրել եմ, կամ գաղտնի քննարկումների, որ ունեցել եմ՝ հավատացած եմ, որ մենք անում ենք այն, ինչ անհրաժեշտ է, որպեսզի Ուկրաինան հասնի հաջողության: Եվ, իհարկե, վերջին միտքը, որը կցանկանայի նշել այս կապակցեությամբ, դա այն է, որ մենք ոչ միայն օգնում ենք Ուկրաինային, որն արժանի է ստանալ այդ օգնությունը: Բայց մենք այսպիսով ընդդիմանում ենք այն մոտեցմանը աշխարհում, որ հնարավոր չէ բռնությամբ զավթել մեկ այլ երկրի տարածք։ Եթե թույլ տանք, որ դա տեղի ունենա, ապա աշխարհում կլինեն շատ երկրներ կամ ավտորիտար առաջնորդներ, որոնք կձգտեն ուժով գրավել իրենց հարևանների տարածքը: Մենք պետք է գլոբալ ուղերձ հղենք, որ դա կունենա իրական հետևանքներ։ Ահա սա է ընկած այս պայքարի հիմքում:

XS
SM
MD
LG