Մատչելի հղումներ

Բլինքենն աջակցում է ՀՀ-ին անվտանգության ոլորտի օգնության տրամադրմանը


Էնթոնի Բլինքեն
Էնթոնի Բլինքեն

Էնթոնի Բլինքենն ԱՄՆ-ի Սենատում իր նշանակման լսումներից հետո գրավոր պատասխաններ է ներկայացրել սենատար Բոբ Մենենդեսի բարձարցրած ԼՂ հակամարտության վերաբերյալ հարցերին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդընի պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը օրերս կայացած իր նշանակման լսումներից անմիջապես հետո հանդես է եկել գրավոր պատասխաններով մի շարք հարցերի վերաբերյալ, ներառյալ Լեռային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրության, Հայաստանի ու Ադրբեջանի մասին սենատոր Բոբ Մենենդեսի հնչեցրած հարցի: Իր պատասխաններում նա մասնավորապես ասել է.

Հարց սենատոր Մենենդեսի կողմից. Եթե հաստատվեք, պարտավորվո՞ւմ եք արդյոք, ֆինանսավորել մարդասիրական օգնության ծրագրերն ուղղված անցյալ տարվա աշնանը Ադրբեջանի հարձակման արդյունքում տուժած Հարավային Կովկասի էթնիկ հայերին: Դուք պարտավորվու՞մ եք վերականգնել ականազերծման ծրագրի ֆինանսավորումը Լեռնային Ղարաբաղում:

Պատասխան՝ Էնթոնի Բլինքեն. Ես խորապես մտահոգված եմ անցած աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված ռազմական գործողություններով և ընթացիկ մարդասիրական կարիքներով, որոնք առկա են Լեռնային Ղարաբաղում ու նրա շուրջ: Ես վճռականորեն աջակցում եմ ԱՄՆ ֆինանսավորումը Լեռնային Ղարաբաղում ականազերծման իրականացնելու համար: Հաստատման դեպքում կհամագործակցեմ նաև Կոնգրեսի, USAID- ի, միջազգային կազմակերպությունների հետ, օրինակ ՄԱԿ-ի, ինչպես նաև մեր դաշնակիցների և գործընկերների հետ` տարածաշրջանում մարդասիրական կարիքները բավարարելու համար:

Սենատոր Մենենդես. Ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ն աջակցել Հայաստանին և էթնիկ հայերին` Հարավային Կովկասում` Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայից պաշտպանելու իրենց ջանքերի հարցում:

Բլինքեն. Ես աջակցում եմ Հայաստանին անվտանգության, ժողովրդավարական կառավարման ամրապնդման և տնտեսական աճի խթանմանն ուղղված օգնության տրամադրմանը: Այս վեջին երոկւ ոլորտները կօժանդակեն Հայաստանի անվտանգության ու կայունության ամրապնդմանը: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում վերջերս ռազմական գործողությունների ծավալումը՝ մեր վարչակազմը կվերանայի Ադրբեջանին անվտանգության ոլորտում տրամադրվող մեր օգնության հարցը: Հաստատման դեպքում ես պատրաստ եմ աշխատել Կոնգրեսի և պաշտպանության նախարարի հետ՝ համատեղ որոշելու համար Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության կարիքները բավարարող համապատասխան օգնության մակարդակը:

Սենատոր Մենենդես. Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ինչպե՞ս եք նախատեսում ներգրավվել խաղաղ գործընթացում և աշխատել կայուն խաղաղության ուղղությամբ, որը կարտացոլի ոչ միայն Ալիևի, Էրդողանի և Պուտինի, այլև հայերի շահերը:

Բլինքեն. Նախագահն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է առաջնորդի դիվանագիտական ջանքերը՝ հակամարտության տևական կարգավորմանը հասնելու համար` աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ, ինչպես նաև պետք է առաջ տանի ջանքներն ուղղված միջազգային մարդասիրական օգնության ցուցաբերմանն` այստեղ տառապանքներին վերջ դնելու համար: Իմ հաստատման դեպքում, կրկին կխթանեմ ԱՄՆ-ի ներգրավվածությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորմանը հասնելու համար, որը կապահովի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և կօգնի զերծ մնալ նոր պատերազմի բռնկումից: Սա ներառում է Մինսկի խմբի միջոցով մեր ներգրավվածության ակտիվացումը և լրացուցիչ դիվանագիտական աշխատանք` երրորդ կողմերի հետագա միջամտությունը կանխելու համար:

Սենատոր Մենենդես. Հաշվի առնելով անցած աշնանը տեղի ունեցած հակամարտությունում Ադրբեջանի ագրեսիան, նախատեսու՞մ եք ժամանակավորապես չեղարկել Ազատության Աջակցության ակտի 907-րդ բաժնի դրույթը և օգնություն ցուցաբերել Ադրբեջանի կառավարությանը: Ի՞նչ տեսակետ ունեք Ադրբեջանին անվտանգության աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:

Բլինքեն. Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում վերջերս բռնկված ռազմական գործողությունները՝ Բայդըն-Հարրիս վարչակազմը կվերանայի Ադրբեջանին տրամադրվող մեր անվտանգության օգնությունը: Եթե հանգամանքները թույլ տան, Բայդըն-Հարրիս վարչակազմը պատրաստ է հրաժարվել Ազատության Աջակցության ակտի 907-րդ բաժնի չեղարկումից: Հաստատման դեպքում ես պատրաստ եմ աշխատել Կոնգրեսի և պաշտպանության նախարարի հետ՝ համատեղ որոշելու Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության կարիքները բավարարող համապատասխան օգնության մակարդակը:

Facebook Forum

XS
SM
MD
LG