Մատչելի հղումներ

 
Սուրբ Զատիկի շաբաթն ու պատերազմը Ուկրաինայում. ռազմագերիների փոխանակում ու ռուսական հրթիռակոծություններ

Սուրբ Զատիկի շաբաթն ու պատերազմը Ուկրաինայում. ռազմագերիների փոխանակում ու ռուսական հրթիռակոծություններ


Կիրակի օրը Ուկրաինայում նշում էին պատերազմի ժամանակ ուղղափառ Զատիկի երկրորդ տոնակատարությունը: Հարության տոնի առիթով ազատ են արձակվել հարյուրավոր ռազմագերիներ երկու կողմից

Տեսանյութը, որը հրապարակվել է Ուղղափառ Զատիկի կիրակի օրը՝ ապրիլի 16-ին, պատկերում է այն պահը, երբ ռուսական Wagner Group-ը ազատ է արձագում ուկրաինացի ռազմագերիներին:

Wagner Group-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտնվեց ավելի վաղ տեսանյութում, որտեղ անհայտ մի տղամարդու հանձնարարում էր կերակրել գերիներին, ջուր տալ նրանց, իսկ բժշկին ստուգել՝ նախքան նրանց ազատ արձագումը:

Ուկրաինացի պաշտոնյաները 130 ռազմագերիների ազատ արձակումն անվանել են «Զատկի մեծ փոխանակում»: Կիրակի առավոտյան պարզ չէր, թե ինչ է առաջարկել Ուկրաինան փոխարենը: Այդ ամենը տեղի է ունենում նույն շաբաթվա ընթացքում, երբ գերիների մեկ այլ մեծ փոխանակում տեղի ունեցավ. ավելի քան 100 ռուսաստանցի ռազմագերիներ փոխանակվեցին գրեթե նույն քանակությամբ ուկրաինացի ռազմագերիների հետ:

Զատիկի տոնին Ուկրաինացի զինվորականներին մարտի դաշտում այցելեց բարձրաստիճան զինվորական հրամանատարներից մեկը:

«Մենք պարտավոր ենք «շնորհակալություն» ասել մեր զինվորներին և շնորհավորել նրանց այս տոնի առթիվ։ Մենք պետք է մի փոքր բարություն ու տոնական շունչ բերենք նրանց, ովքեր խրամատներում են »,- ասել է գեներալ-լեյտենանտ Սերխի Նաևը։

Պաշտոնյաներն ասում են, որ իրենք ուղարկում են ռազմաճակատ մոտ 15,000 ավանդական Զատկի քաղցրավենիքներ: Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը օրհնել է դրանք։

Ամբողջ Ուկրաինան հիշեցնում է, որ սա պատերազմող երկիր է։ Զապորոժժիայի մերձակայքում գտնվող տեղական իշխանությունները ասում են, որ Զատիկի կիրակի օրը ռուսական հրթիռները ոչնչացրել են ուղղափառ մի եկեղեցի: Այնտեղ տեղացիներն դիմավորում էին տոնը՝ փլատակների տակից դուրս բերելով սրբապատկերները:

Ուկրաինայի Չեռնիգովի շրջանում հավատացյալները հավաքվել էին եկեղեցու մոտ, որը պահպանում է դեռևս 2022 թվականի մարտից ռուսական օկուպացիայի հետքերը: Ուկրաինական ուժերն անցած տարի ազատագրեցին այն:

Մինչ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տոնում էր Սուրբ Զատիկը Մոսկվայում, ուկրաինացի պաշտոնյաները հայնում են, որ շաբաթ օրը ռուսական հրթիռային հարվածների հետևանքով Սլավյանսկում առնվազն 11 մարդ է զոհվել:

Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի լրագրող Արաշ Արաբասադիի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG