Մատչելի հղումներ

Դոնբասի կամավորները՝ ուսուցիչներ, ՏՏ ոլորտի մասնագետներ և ֆերմերներ պատերազմից առաջ


Մինչ պատերազմը Դոնբասի կամավորների աշխատանքը կապ չուներ զինվորականների հետ, բայց այսօր նրանք  պայքարում են ռուսական ուժերին  դուրս մղելու համար:

Դոնբասի կամավորներն են. խնդիրը հնարավորինս արագ իջնել զրահամեքենայից և մարտական դիրքեր գրավելն է խրամատներում։

Սա պարզապես վարժանք է, այս մարտիկներն արդեն եղել են առաջնագծի մարտում:

Ինչ-որ մեկի լքված տունը Բախմուտի մերձակայքում դարձել է նրանց երկրորդ տունը, ասում է 40-ամյա Վասիլը։ Նա երաժշտության ուսուցիչ էր Լվովի մարզում, նախքան 2022 թվականի օգոստոսին Ուկրաինայի զինված ուժերում կամավոր դառնալը: Նա նամակներ և նկարներ է ստանում իր աշակերտներից:

«Հենց երեկ ես ստացա մի փաթեթ, որոնք իմ աշակերտներն էին պատրաստել ինձ համար։ Հաճախ իրենց նամակներում հարցնում են, թե երբ եմ վերադառնալու։ Դե դա ինձանից կախված չէ, ես կվերադառնամ, երբ պատերազմն ավարտվի»,-ասում է Վասիլը։

39-ամյա Արտյոմն էլ Չեռնիգովից էր։ Նա ժամանակին ՏՏ բիզնես էր վարում, անցյալ տարվա մայիսին կամավոր մեկնել էր առաջնագիծ։

Այդ ժամանակից ի վեր գրեթե անընդհատ գնդակոծությունները նրա ամենօրյա ուղեկիցն են։ Բայց ամեն անգամ ցնցվում է, երբ ընկերներն են վիրավորվում. «Դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։ Վերջերս մեր լավագույն տղաներին կորցրեցինք»,-պատմում է նա։

Նույնն է զգում Լվովի մարզից 29-ամյա ֆերմեր Օլեգը։ Նա հիշում է, որ սկզբում չէր հավատում, որ Ռուսաստանի ներխուժումն իրականում տեղիէ ունենում:

Օլեգի խոսքով՝ «Նույնիսկ երբ արդեն տեղեկություններ կային, որ պատերազմը սկսվել է, ես ասացի. «Ի՞նչ պատերազմ կարող է սկսվել, երբ շուտով սերմեր տնկելու ժամանակն է»։

Նախկին կյանքում մեկ այլ ֆերմեր Անդրեյը այս տարվա սկզբին վիրավորվել էր բեկորից, սակայն այժմ կրկին առաջնագծում է:

Ուկրաինացի կամավորն ասում է՝ «Ես ուզում եմ պաշտպանել մեզ և թշնամուն հետ շպրտել սահմանից այն կողմ, որպեսզի մեր երեխաներն ու թոռները չիմանան, թե ինչ զգացողություն է կորցնել նորմալ խաղաղ կյանքը, որը նախկինում ունեցել ենք»:

Այս բոլոր տղամարդկանց համար գլխավոր երազանքը պատերազմում հաղթելն ու իրենց ընտանիքներ վերադառնալն է:

«Ամենակարևորը, որ մեզ պահում է, հավանաբար սիրելիների, ընկերների և ողջ քաղաքակիրթ աշխարհի աջակցությունն է: Մենք լսում ենք, որ զենքերը գալիս են և զգում ենք աշխարհի աջակցությունը»,- ասում է ուկրաինացի կամավոր Արտյոմը։

XS
SM
MD
LG