Մատչելի հղումներ

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը տարածաշրջանային այցով Հայաստանում է


Միացյալ Նահանգների կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնո
Միացյալ Նահանգների կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնո

Ազատություն ռադիոկայանի հաղորդմամբ՝ ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ Լուիս Բոնոն հանդիպումներ կունենա «շահագրգիռ կողմերի հետ՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին օգնելու նպատակով 

Միացյալ Նահանգների կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն ժամանել է Հայաստան, ուր հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Սա ամերիկացի դիվանագետի երկրորդ այցն է տարածաշրջան իր նշանակումից ի վեր։

Հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական վերջին բախումը Տեղ գյուղի մոտակայքում: Ըստ Անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության՝ Լուիս Բոնոն այս համատեքստում շեշտել է՝ կառուցողական քայլերի իրականացման և խաղաղության գործընթացին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը՝ հետագա էսկալացիաներից խուսափելու համար»։

Ըստ Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայության՝ Լուիս Բոնոն տարածաշրջան է եկել մեկ շաբաթով։ Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատնից հայտնել են, որ դիվանագետը հանդիպումներ կունենա «շահագրգիռ կողմերի հետ՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին օգնելու նպատակով», հաղորդում է Ազատություն ռադիոկայանը։

«Պետքարտուղար Բլինքենի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում փետրվարի 18-ին կայացած հանդիպումից հետո, ինչպես նաև մարտին պետքարտուղարի ու երկու երկրի ղեկավարների հեռախոսային խոսակցություններից և անցյալ ամիս Բոնոյի տարածաշրջան գալուց հետո այս այցը խոսակցությունը շարունակելու հնարավորություն կլինի Բոնոյի համար։ Խաղաղության գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի արդյունավետ ներգրավվածության վերջին ջանքերը հուսադրող են մեզ համար, և Բոնոն հուսով է, որ այդ պահն օգտագործելով հնարավոր կլինի կառուցել հետագա քայլերը», - Ազատություն ռադիոկայանի տեղեկությամբ հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

XS
SM
MD
LG