Մատչելի հղումներ

ԵՄ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հարգել 1991 թվականի սահմանագիծը


Եվրամիությունը հայտարարություն է հրապարակել, որում նշել է, որ ցավում է Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածի վերջին դեպքերի համար՝ դրանք որակելով որպես բախումներ։

«ԵՄ-ն ցավում է հայ-ադրբեջանական սահմանի Տեղի շրջանում երեկ տեղի ունեցած զինված բախումների համար։ Այս միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է, որ սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում անհրաժեշտ է հարգել 1991 թվականին սահմանված սահմանագիծը: Կողմերից յուրաքանչյուրի ուժերը պետք է դուրս բերվեն այս տարածքից անվտանգ հեռավորությունների վրա՝ ապագայում կանխելու նմանադեպ բախումները», - նշված է հայտարարության մեջ:

ԵՄ- նաև հավելել է, որ կողմերը պետք է ավելի ակտիվորեն շարունակեն սահմանազատման շուրջ բանակցությունները.

«Անհրաժեշե է հարգել նախկին պարտավորությունները, այդ թվում՝ Պրահայում 2022 թվականի հոկտեմբերին ստանձնած պարտավորությունները՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հետ կապված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին: ԵՄ-ն նաև կոչ է անում ավելի ակտիվորեն շարունակել սահմանազատման շուրջ բանակցությունները և պատրաստ է աջակցել այդ գործընթացին»:

Եվրամիությունը նաև նշել է, որ անհրաժեշտ է վեճերը լուծել խաղաղ ճանապարհով.

«ԵՄ-ն շարունակում է ամենաբարձր մակարդակով աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ»:

XS
SM
MD
LG