Մատչելի հղումներ

Չենք ցանկանում որևէ բռնություն տեսնել. Սպիտակ տունը՝ ՀՀ-Ադրբեջան լարվածության մասին


Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական համակարգող Ջոն Քըրբին ի պատասխան Սպիտակ տանը լրագրողների հետ մարտի 21-ի ճեպազրույցում ղարաբաղյան հակամարտության հարցում ԱՄՆ վարչակազմի դիրքորոշման և Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մասին հարցերին, հայտնել է.

«Ընդհանուր առմամբ, ինչպես նշել ենք նախկինում, բոլոր կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը։ Չենք ցանկանում որևէ բռնություն տեսնել, այլ ուզում ենք, որ բոլոր կողմերը համապատասխան քայլեր ձեռնարկեն լարվածությունը թուլացնելու և բռնությունը դադարեցնելու ուղղությամբ»,- հայտարարել է Քըրբին, ով ձեռնպահ է մնացել հավելյալ մեկնաբանություններից Լեռնային Ղարաբաղում ռուսական ռազմաուժի ներկայության մասին։

XS
SM
MD
LG