Մատչելի հղումներ

ԱՄՆ աջակցում է Բաքվի ու Երևանի միջև ուղիղ երկխոսությունը. պետքարտուղարություն


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Պետքատուղարության հաղորդմամբ՝ Բլինքենն ընդգծել է ԱՄՆ-ի շարունակական աջակցություն պատրաստակամությունը՝ նպաստելու Ադրբեջանի հետ երկկողմ խաղաղ բանակցությունների գործընթացին:

Հաղորդագրության մեջ ասված է. «Պետքարտուղար Բլինքենը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին խաղաղությանն ուղղված Հայաստանի շարունակական հանձնառության համար և հորդորել առաջ շարժվել՝ կոնկրետ քայլեր ձեռնարկելով՝ չկարգավորված խնդիրների լուծումներ գտնելու ուղղությամբ։ Նա վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունն ուղղված ուղիղ բանակցություններին և դիվանագիտական ջանքերին՝ Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղություն հաստատելու համար և ընդգծել, որ խնդիրը չունի ռազմական լուծում»,- նշված է պետքատուղարության հաղորդագրության տեքստում:

XS
SM
MD
LG