Մատչելի հղումներ

Տոյվո Կլաար. Մենք աջակցում ենք Հայաստանին ու Ադրբեջանին՝ հասնելու կայուն, համապարփակ և արդար խաղաղության


Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար, դեսպան Աննա Աղաջանյանին՝ Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու 2-ամյակի առիթով տոնակատարության համար:

«Եվրամիությունը հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերությանը, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի կառուցմանը: Մենք աջակցում ենք Հայաստանին ու Ադրբեջանին՝ հասնելու կայուն, համապարփակ և արդար խաղաղության»,-նշել է Կլաարը:

XS
SM
MD
LG