Մատչելի հղումներ

ԱՄՆ նախագահի հավանական թեկնածու. Ուկրաինան «կենսական նշանակության» հետաքրքրություն չէ


Ռոն ԴեՍանտիսի խոսքով՝ ամերիկյան վարչակազմի նպատակը պետք է լինի խաղաղության հասնելը

ԱՄՆ նախագահի պոտենցիալ հանրապետական թեկնածու Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը Fox News-ին ասել է, որ Ուկրաինայի պաշտպանությունը ԱՄՆ-ի «կենսական» շահը չէ:

«Մինչ ԱՄՆ-ն ունի բազմաթիվ կենսական ազգային շահեր՝ պաշտպանել մեր սահմանները, լուծել մեր զինված ուժերի պատրաստվածության ճգնաժամը, հասնել էներգետիկ անվտանգության և անկախության, զսպել Չինաստանի կոմունիստական կուսակցության տնտեսական, մշակութային և ռազմական հզորությունը, իսկ հետագա ներգրավվածությունը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տարածքային վեճում դրանցից մեկը չէ», - ասել է ԴեՍանտիսը՝ ի պատասխան թվիթերում հրապարակված Fox News-ի հարցմանը:

«Բայդենի վարչակազմի գործնականում անսահմանափակ «քանի դեռ դա պահանջվում է» ֆինանսավորումը, առանց սահմանված նպատակների կամ հաշվետվողականության, շեղում է ուշադրությունը երկրի ամենահրատապ խնդիրներից», - շարունակել է ԴեՍանտիսը:

Նա հայտարարել է, որ ԱՄՆ նպատակը պետք է լինի խաղաղությունը։

«Հետևաբար, մենք պետք է դադարեցնենք F-16 կործանիչների և հեռահար հրթիռների քննարկումը»,- հավելել է նա։ -Այս քայլերը հղի են ԱՄՆ-ի անմիջական ներգրավմամբ հակամարտությունում՝ մեզ ներքաշելով «թեժ պատերազմի» մեջ երկու խոշորագույն միջուկային տերությունների դեմ։ Այս ռիսկն անընդունելի է»։

Ի պատասխան, Դեմոկրատական ազգային կոմիտեի խոսնակ Ամմար Մուսան ասել է. «Սա ևս մեկ օրինակ է, թե ինչպես ընտրողների համար պայքարը «Դարձրե՛ք Ամերիկան կրկին հզոր», նշանակում է, որ 2024 թվականի ընտրություններում հանրապետականները ծայրահեղական դիրքեր կգրավեն, նույնիսկ, եթե դա կթուլացնի մեր դաշնակիցներին և ժողովրդավարությունը»։

Սույն հոդվածը կազմվել է Reuters լրատվականի տեղեկության հիման վրա:

XS
SM
MD
LG