Մատչելի հղումներ

Ռուսաստանի նավթի և գազի եկամուտները հունվարին կրճատվել են գրեթե 40 տոկոսով


Սա ազդարարում է, որ արևմտյան պատժամիջոցները ցանկալի արդյունք են տալիս

Հունվարին Ռուսաստանի նավթի և գազի արտահանման եկամուտները տարեկան կտրվածքով նվազել են գրեթե 40 տոկոսով, ինչը արտացոլում է երկրի վրա արևմտյան պատժամիջոցների ճնշումը:

Այս մասին հայտնում է Միջազգային էներգետիկ գործակալությունը։

Ըստ գործակալության՝ Ռուսաստանից նավթի և գազի արտահանումից ստացվել է 18,5 մլրդ դոլար, որը 38%-ով պակաս է անցյալ տարվա հունվարի 30 մլրդ դոլար ցուցանիշից:

Սա խոսում է այն մասին, որ արեւմտյան պատժամիջոցները ցանկալի ազդեցություն են ունենում ռուսական տնտեսության վրա։ Ըստ երևույթին, հատուկ դեր են խաղացել ԵՄ արգելքները և ռուսական նավթի 60 դոլար գնի առաստաղը, որը սահմանվել է 2022 թվականի վերջին։

«Մենք ակնկալում ենք, որ առաջիկա ամիսներին նավթի և գազի եկամուտներն ավելի կտրուկ կնվազեն: Եվ նույնիսկ ավելի կտրուկ միջնաժամկետ հեռանկարում՝ տեխնոլոգիաների և ներդրումների հասանելիության բացակայության պատճառով», - Reuters-ին ասել է ՄԷԳ-ի ղեկավար Ֆաթիհ Բիրոլը:

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG