Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը Ռուսաստանին նախապես էր ծանուցել Բայդենի կողմից Ուկրաինա կատարելիք այցի մասին


Սպիտակ տունը հայտնել է, որ ծանուցումն ուղարկվել է ուղևորությունից ժամեր առաջ՝ «հակամարտությունից խուսափելու նպատակով»։

«Հակամարտությունից խուսափելու համար մենք տեղեկացրել ենք ռուսական կողմին, որ նախագահ Բայդենը մեկնելու է Կիև», - ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

«Այս շփումների զգայուն բնույթի պատճառով ես չեմ խորանա նրանց պատասխանի մանրամասների կամ մեր հաղորդագրության ճշգրիտ բնույթի մեջ, բայց կարող եմ հաստատել, որ մենք նման ծանուցում ենք ուղարկել», - հավելել է Սալիվանը:

Ուկրաինայի օդային տարածքի համար պայքարը շարունակվում է. Ուկրաինան, Ռուսաստանը և նրանց դաշնակիցները լիարժեք վերահսկողություն չեն հաստատել դրա վրա 2022 թվականի փետրվարի 24-ին ռուսական լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր:

Սալիվանը Բայդենի այցը բնութագրել է որպես Ուկրաինային աջակցելու ԱՄՆ վարչակազմի հանձնառության «հաստատում»:

Սույն հոդվածը կազմվել է REUTERS լրատվականի տեղեկության հիման վրա:

XS
SM
MD
LG