Մատչելի հղումներ

Կիևի բնակիչները՝  Բայդենի անակնկալ այցի շուրջ


Կիևի բնակիչները կրկին մայրաքաղաքի մետրոյում են օդային տագնապի պատճառով։ Ասում էին, որ վստահում են իրենց երկրի հակաօդային պաշտպանության համակարգերին, քանի որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չհայտարարված այցով Կիևում էր:

Ուկրակինացիների սպասելիքները ԱՄՆ նախագահից նույնն են պատերազմից մեկ տարի անց։ Սերխի Շևչենկոն, օրինակ, ակնկալում է, որ Բայդենը և Ուկրաինայի նախագահ Զելենսկին հետագա բանակցություններ կվարեն Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պայքարի, այդ թվում՝ զենքի աջակցության շուրջ։

Նրա խոսքով՝ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն գիտի, որ Զելենսկին և Բայդենը բանակցում են, նրանք համագործակցում են։ Ուստի ոչ ոքի չի զարմացնում, որ Բայդենը եկավ այստեղ»։

Կիևի բնակիչ Լյուդմիլա Հոնչարովան ասում է՝ «Ես չեմ վախենում Պուտինի հարձակումներից: Ես հավատում եմ մեր հակաօդային պաշտպանությանը, ճիշտն ասած, ես հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի, բայց այնուամենայնիվ, ինչո՞ւ պետք է ինձ վտանգի ենթարկեմ: Եթե հնարավորություն ունենամ, ինչու չպետք է թաքնվեմ (ապաստանում)»:

Բայդենը պատրաստվում է խորհրդակցել ՆԱՏՕ-ի արևելյան թևի դաշնակիցների հետ Լեհաստանում այս շաբաթ, քանի որ ռուսական ներխուժումն Ուկրաինա մոտենում է ավելի բարդ փուլի:

Ուկրաինա անակնկալ այցից հետո ԱՄՆ նախագահը սկսել է իր այցը դեպի Վարշավա՝ ամրապնդել Արևմուտքի միասնությունը այն պահին, երբ և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը պատրաստվում են գարնանային հարձակումներ սկսել:

Հակամարտությունը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենակարևոր պատերազմն է Եվրոպայում, արդեն իսկ տասնյակ հազարավոր զոհեր է տվել, ավերել Ուկրաինայի ենթակառուցվածքային համակարգերըը և ավերածություններ առաջացրել համաշխարհային տնտեսության մեջ:

Սպիտակ տունը տասնյակ միլիարդավոր դոլարների ռազմական և ուղղակի տնտեսական օգնություն է տրամադրել Միացյալ Նահանգներից և դաշնակիցներից՝ պայմաններ ստեղծելով, որպեսզի Ուկրաինան կարողանա հաղթանակած դուրս գալ պատերազմից, մի սցենար, որը դժվար էր պատկերացնել մեկ տարի առաջ:

Անցյալ տարվանից ի վեր ԱՄՆ-ն տրամադրել է մոտ 113 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային, եվրոպական դաշնակիցները տասնյակ միլիարդավոր դոլարներ են հատկացրել և ողջունել ուկրաինացի միլիոնավոր փախստականներին, ովքեր փախել են պատերազմի պատճառով:

XS
SM
MD
LG