Մատչելի հղումներ

Ջո Բայդենը պլանային բժշկական զննում կանցնի


Սպիտակ տունը խոստանում է զեկույց հրապարակել նախագահի առողջական վիճակի մասին

Ջո Բայդենը հինգշաբթի օրը պլանային բժշկական զննում կանցնի, ինչը կարևոր քայլ է ԱՄՆ ամենատարեց նախագահի համար՝ 2024 թվականին սպասվող վերընտրման հայտից առաջ:

Սպիտակ տունը խոստացել է հրապարակել 80-ամյա նախագահի բժշկի զեկույցը, ինչպես նա արել էր 2021 թվականի ստուգման ժամանակ։

Չնայած հարցումների ցածր վարկանիշին, Բայդենն արդեն որոշ ժամանակ է, որ ազդարարում է կրկին առաջադրվելու մտադրության մասին:

«Կարծում եմ՝ դա իմ մտադրությունն է, բայց ես դեռ հստակ որոշում չեմ կայացրել», - փետրվարի 8-ին PBS-ին ասել է Բայդենը։

Բայդենի վերջին ստուգումը տեղի էր ունեցել 2021 թվականի նոյեմբերի 19-ին, երբ նա ընդհանուր անզգայնացման տակ ենթարկվել է ամբողջական հետազոտության, այդ թվում՝ կոլոնոսկոպիայի։

Նա մեկ ժամ 25 րոպեով իր լիազորությունները փոխանցել էր ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին՝ դարձնելով նրան ԱՄՆ պատմության մեջ նախագահի լիազորությունները ստանձնած առաջին կինը:

Բայդենի բժիշկ Քևին Օ'Քոննորն այն ժամանակ ներկայացրել էր առողջ տղամարդու դիմանկար, որը կարող է կատարել իր նախագահական պարտականությունները: Բայց նա նաև մատնանշել էր ծերության համեմատաբար փոքր նշանները և նկատել Բայդենի ավելի կոշտ քայլվածքը՝ դա վերագրելով նրա ոտքերի վրա ազդող մեղմ նյարդային վիճակին և նշել էր հաճախակի կրկնվող հազի մասին:

Բայդենը չի ծխում, ալկոհոլ չի օգտագործում, սպորտով է զբաղվում և առողջական լուրջ խնդիրներ չի ունեցել 1988 թվականի վիրահատությունից հետո:

Անցյալ տարվա հուլիսին նրա մոտ ախտորոշվել էր Covid-19, սակայն հիվանդությունը նա տարել էր թեթև։

Նրա տարիքը շարունակում է մնալ որոշ հանրապետականների հարձակումների թիրախ։

Սույն հոդվածը կազմվել է AFP լրատվականի տեղեկության հիման վրա:

XS
SM
MD
LG