Մատչելի հղումներ

ԱՄՆ հետախուզական ծառայությունները գնահատում են լայնածավալ հաքերային հարձակման հետեւանքները


Դեպքի մասին ի սկզբանե հայտնել էր Իտալիայի կիբերանվտանգության ազգային գործակալությունը:

ԱՄՆ-ի կիբերանվտանգության պաշտոնյաները հայտարարել են, որ գնահատում են լայնածավալ հաքերային հարձակման ազդեցությունը սերվերների վրա աշխարհով մեկ:

Ամբողջ աշխարհում հազարավոր համակարգչային սերվերներ հաքերային հարձակման են ենթարկվել փրկագնի դիմաց, կիրակի հայտնել է Իտալիայի Կիբերանվտանգության ազգային գործակալությունը (ACN)՝ նախազգուշացնելով կազմակերպություններին պաշտպանիչ միջոցներ ձեռնարկել:

Իտալական ANSA լրատվական գործակալությունը, հղում անելով ACN-ին, հայտնել է, որ սերվերները հարձակման են ենթարկվել նաև եվրոպական այլ երկրներում, մասնավորապես՝ Ֆրանսիայում և Ֆինլանդիայում, ինչպես նաև` ԱՄՆ-ում և Կանադայում։

«CISA-ն աշխատում է մեր պետական և մասնավոր հատվածի գործընկերների հետ՝ գնահատելու այս միջադեպերի ազդեցությունը և անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերելու համար», - ասվում է ԱՄՆ Կիբերանվտանգության և ենթակառուցվածքների պաշտպանության գործակալության մեջ:

Հաքերները փորձում էին օգտագործել ծրագրային ապահովման խոցելիությունը, Reuters-ին ասել է ACN-ի գործադիր տնօրեն Ռոբերտո Բալդոնին՝ հավելելով, որ հարձակումը համատարած է եղել։

Տասնյակ իտալական կազմակերպություններ, ըստ երևույթին, տուժել են, և շատ այլ կազմակերպություններ նախազգուշացվել են միջոցներ ձեռնարկել իրենց համակարգերի արգելափակումից խուսափելու համար:

Սույն հոդվածը կազմվել է REUTERS-ի տեղեկության հիման վրա:

XS
SM
MD
LG