Մատչելի հղումներ

Ելույթ ունենալով Ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ՝ Բայդենը միասնության կոչ արեց


Արդեն մի քանի տասնամյակ անցկացվող միջոցառումը կոչված է համախմբելու մարդկանց՝ անկախ նրանց կուսակցական նախասիրություններից։

Նախագահ Ջո Բայդենը Ազգային միասնության ելույթով հանդես եկավ Ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ:

«Մեր քաղաքականության և մեր կյանքում մենք շատ հաճախ տեսնում ենք միմյանց որպես հակառակորդների, այլ ոչ թե մրցակիցների: Մենք միմյանց թշնամիներ ենք տեսնում, ոչ թե հարեւաններ»,- ասել է Բայդենը։ «Եվ որքան էլ դժվար են եղել ժամանակները, եթե ուշադիր նայենք, կտեսնենք այն ուժը, վճռականությունը, որը երկար ժամանակ բնորոշել է Ամերիկան»:

Նախաճաշը տեղի ունեցավ Կապիտոլիումի այցելուների կենտրոնում, իսկ դահլիճի 450 տեղերը զբաղեցնում էին Կոնգրեսի անդամներ, պետական պաշտոնյաներ և այլոք:

Դուայթ Էյզենհաուերից սկսած, յուրաքանչյուր նախագահ խոսել է նախաճաշի ժամանակ, որին վերջին տարիներին հազարավոր մարդիկ են մասնակցել:

Միջոցառումը կոչված է համախմբելու տարբեր կուսակցական նախասիրությունների մարդկանց, իսկ Բայդենի կողքին եղել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Քևին Մաքքարթին։

«Մենք երեկ լավ հանդիպում ունեցանք»,- ասել է Բայդենը՝ նկատի ունենալով Մաքքարթիին և հավելել, որ նրանք «միմյանց հարգանքով կվերաբերվեն»։

Մեջբերելով Աստվածաշունչը՝ Բայդենն ասել է, որ կարևոր է «սիրել մերձավորին այնպես, ինչպես քեզ»:

«Սա ամենադժվարն է, կարծում եմ», - ասել է նա: «Առնվազն ամենադժվարն այստեղ: Նախկինում այնքան էլ դժվար չէր, բայց ես վաղուց եմ այստեղ: Կարծես թե ավելի դժվար է դառնում»:

Սույն հոդվածը կազմվել է Associated Press-ի տեղեկության հիման վրա:

XS
SM
MD
LG