Մատչելի հղումներ

ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիքի Հեյլին մտադիր է առաջադրվել նախագահի պաշտոնում


Հեյլիի մտադրությունների մասին հայտնել է The Post and Courier-ը

Հարավային Կարոլինայի նախկին հանրապետական նահանգապետ Նիքի Հեյլին փետրվարի 15-ին կառաջադրի իր թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում՝ այդպիսով հանդես գալով որպես նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մրցակից։

Այս մասին հայտնում է իրազեկ աղբյուրը։

Տեղական The Post and Courier հրատարակության համաձայն, որն առաջին անգամ հայտնել է ծրագրված հայտարարության մասին, Հեյլին կհայտարարի իր թեկնածությունը նախագահական ընտրություններին մասնակցելու մասին չորեքշաբթի երեկոյան:

Հիշեցնենք, որ Հեյլին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 2017-2018 թվականներին:

Եթե Հեյլին ստանա առաջադրումը, նա կդառնա պատմության մեջ նախագահի առաջին կին հանրապետական, ինչպես նաև կուսակցության առաջին ոչ սպիտակամորթ թեկնածուն։

Հեյլին բազմիցս հեռացել է Թրամփից, բայց նաև հայտարարել է, որ նա կարևոր դեր է խաղում Հանրապետական կուսակցությունում։

Նա ժամանակ առ ժամանակ ռասայական խնդիրների վերաբերյալ հակասական արտահայտություններ է արել:

Օրինակ, նոյեմբերին նախընտրական հանրահավաքում նա ասաց, որ Սավաննայում ծնված, Ջորջիայի աֆրոամերիկացի դեմոկրատ սենատոր Ռաֆայել Ուորնոկը պետք է «արտաքսվի»:

Հարցումները ցույց են տալիս, որ Հեյլին, ով 2011-2017 թվականներին եղել է Հարավային Կարոլինայի նահանգապետը, այնտեղ ժողովրդականություն է վայելում:

Սույն հոդվածը կազմվել է REUTERS-ի տեղեկության հիման վրա:

XS
SM
MD
LG