Մատչելի հղումներ

Հունգարիայի դեսպանը հրավիրվել է Ուկրաինայի ԱԳՆ-ը Օրբանի հայտարարությունների պատճառով


Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարություններից հետո իր մոտ է հրավիրել Հունգարիայի դեսպան Իշտվան Իդիարտոյին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն։

Հունվարի 26-ին մամլո ասուլիսում, մեկնաբանելով Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը, Օրբանն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարող իրեն թույլ տալ պարտվել պատերազմում, քանի որ 2024 թվականին մասնակցելու է նախագահական ընտրություններին։

Հունգարիայի վարչապետը նաև նշել է, որ Մոսկվան չի կարող թույլ տալ, որ ՆԱՏՕ-ն գտնվի ուկրաինական տարածքում, և հետևաբար իր առջեւ նպատակ է դնում Ուկրաինան վերածել «չկառավարվող ավերակների»։

Օրբանի հայտարարությունների պատճառով Հունգարիայի դեսպանը հրավիրվել է Ուկրաինայի ԱԳՆ
please wait

No media source currently available

0:00 0:01:25 0:00

Օրբանը նաև լրագրողներին ասել է, որ Ուկրաինան այժմ «ոչ մեկի երկիր» է և այն համեմատել է Աֆղանստանի հետ։

«Հունգարիայի դեսպանը կհրավիրվի Ուկրաինայի ԱԳՆ՝ անկեղծ զրույցի համար: Մենք մեզ իրավունք ենք վերապահում ձեռնարկել պատասխան միջոցներ»,- գրել է Նիկոլենկոն Facebook-ում։

Վիկտոր Օրբանին պարբերաբար մեղադրում են Մոսկվայի և Կիևի միջև հակամարտությունում ռուսամետ դիրքորոշման մեջ։ Օրինակ՝ Հունգարիայի վարչապետն ասել է, որ Ուկրաինայի շահերը Հունգարիայի շահերից վեր չի դասի։ Միաժամանակ Բուդապեշտը հայտարարել է ուկրաինական կողմին որպես արտոնյալ վարկ 187 մլն եվրո տրամադրելու մասին։ Բացի այդ, անցած տարեվերջին Օրբանը հայտարարել էր, որ Ուկրաինայի անկախության պահպանումն անհրաժեշտ է Եվրոպայի անվտանգության համար։

Հոդվածը պատրաստվել է Ազատություն ռադիոկայանի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG