Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները Ուկրաինային կփոխանցի 31 «Abrams» տեսակի տանկեր. ԱՄՆ նախագահ Բայդեն


Նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները 31 Abrams մարտական տանկեր կփոխանցի Ուկրաինային: Այս հայտարարությանը նախորդել էր Գերմանիայից ստացված տեղեկությունը ուկրաինական կողմին 14 Leopard 2 տանկեր փոխանցելու մասին:

Չորեքշաբթի օրը նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հայտարարեց Ուկրաինային նոր ռազմական օգնության տրամադրման մասին:

«Այսօր ես հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային կփոխանցի 31 «Abrams» տեսակի տանկեր, որը համարժեք է մեկ ուկրաինական գումարտակի: ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթինը խորհուրդ է տվել դիմել այս քայլին, քանի որ այն կբարձրացնի Ուկրաինայի կարողությունը պաշտպանելու իր տարածքը և հասնելու ռազմավարական իր նպատակներին»,- հայտարարել է Բայդենը։

Բայդենի խոսքերը հնչեցին մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խորհրդարանի առջև հայտարարեց, որ Բեռլինը կտրամադրի 14 Leopard 2 տանկեր Կիևին և ճանապարհ կբացի եվրոպական այլ երկրների համար՝ իրենց տանկերը Ուկրաինային փոխանցելու համար՝ երկու տանկային գումարտակ Leopard 2 տանկերով հավաքելու նպատակով։

Շոլցի երկար սպասված հայտարաությունում ասվում է, որ Բեռլինն աջակցում է Ուկրաինային, սակայն հասկացրել, որ չի ցանկանում սադրել Ռուսաստանին:

ԱՄՆ-ը և Գերմանիան տանկեր են փոխանցում Ուկրաինային
please wait

No media source currently available

0:00 0:01:54 0:00

«Մենք միշտ պետք է շատ հստակ ասենք, որ անում ենք այն, ինչ անհրաժեշտ է և ինչ հնարավոր է Ուկրաինային աջակցելու համար, բայց միևնույն ժամանակ մենք թույլ չենք տալիս, որ պատերազմը վերածվի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի մ իջև պատերազմի, և մենք միշտ կշարունակենք պահպանել այս սկզբունքը»,- նշել է Շոլցը։

Բայդենը շնորհակալություն է հայտնել Շոլցին՝ շեշտելով, որ Գերմանիան սատար է կանգնել Ուկրաինային: ԱՄՆ ղեկավարը նաև նշել է, որ տանկերի նպատակն է օգնել Ուկրաինային պաշտպանել սեփական հողը։ Նախագահը շեշտել է՝ Ռուսասատանը կանգնած չէ հարձակման սպառնալիքի առջև, իսկ նրա զորքերը պետք է հեռանան Ուկրաինայից Ռուսաստան:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկար ժամանակ խնդրում էր տրամադրել ծանր տեխնիկա՝ նշելով, որ խոսքը գնում է ոչ թե հինգ, 10 կամ 15 տանկերի մասին, այլ շուրջ 250-ից 350-ի: Ռազմական փորձագետները նշում են, որ դաշնակից երկրների կողմից խոստացված տանկերի ընդհանուր թիվը հասնում է 90-ի:

Մոսկվայում Ռուսաստանի ԱԳՆ-ը նման ցանկացած որոշում վտանգավոր է որակել և զգուշացրել, որ այն կսրի հակամարտությունը:

Հոդվածը պատրաստվել է «Ամերիկայի ձայն»-ի լրագրող Սինդի Սեյնի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG