Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում փորձագետները նախազգուշացնում են կորոնավիրուսի նոր ենթատեսակի մասին


Արդեն երեք տարի է ինչ կորոնավիրուսը Չինաստանի Ուհան քաղաքից տարածվել է աշխարհով մեկ, իսկ այնուհետև ավելի զարգացել՝ բազմաթիվ մուտացիաների և տարբերակների տեսքով։

Չնայած ԱՄՆ-ում պատվաստումների բարձր ցուցանիշներին, խիստ վարակիչ XBB.1.5 կոչվող ենթատեսակը զգոն է պահում բժիշկներին և հետազոտողներին:

«Դա օմիկրոնի ավելի մեծ ընտանիքի մի մասն է և հիմա կազմում է երկրում ՔՈՎԻԴ-19-ի բոլոր դեպքերի մոտ 40 տոկոսը»,- նշել է Ջոնս Հոփկինս համալսարանի համաճարակաբան Դոկտոր Դեյվիդ Դաուդին:

Ամերիկացիները ձմռան ամիսներին բախվում են հիվանդությունների աճի հետ՝ գրիպի և շնչառական հիվանդությունների տեսքով: Մասնագետների կարծիքով, երկրում գրիպը և RSV վարակներն արդեն հասել են իրենց գագաթնակետին, իսկ կորոնավիրուսն ավելի մեղմ է քան դրա նախկին տարբերակները։ Սակայն նրանք միևնույնն է զգուշացնում են զգոն լինել։

«ՔՈՎԻԴ-ը ոչ մի տեղ չի գնալու: Առողջապահական համակարգերը պետք է ավելի ճկուն լինեն և լուծեն անձնակազմային խնդիրները: Մարդիկ պետք է պատվաստվեն և՛ գրիպի և՛ ՔՈՎԻԴ-ի դեմ: Նրանք, ովքեր մտահոգված են, պետք է մտածեն փակ վայրերում դիմակ կրելու մասին: Այսպիսով, սա է նոր նորմալը»,- պնդում է «Resolve to Save Lives»-ից Դոկտոր Թոմ Ֆրիդեն:

Այլ է իրավիճակը Չինաստանում: Կառավարությունը նոր է սկսում հայտնել երկրում ՔՈՎԻԴ-19-ով մահացությունների մեծ թվի մասին՝ իր «զրոյական ՔՈՎԻԴ» քաղաքականության թուլացումից հետո, որը հսկայական սահմանափակումներ էր դրել մարդկանց վրա:

«Այսպիսով, ունենք բնակչություն, որտեղ շատ քչերն ունեն վարակի նկատմամբ անձեռնմխելիություն: Նրանք կամ չեն պատվաստվել կամ էլ պատվաստվել են մի պատվաստանյութով, որը այնքան էլ լավ չի գործում, և այժմ նրանց թույլատրվում է ազատ շրջել՝ առանց որևէ սահմանափակումների»,- նշել է Դոկտոր Ռոբերտ Վախթերը:

Չինաստանում ՔՈՎԻԴ-ի նկատմամբ ավելի թույլ քաղաքականությունն այժմ ավելի համահունչ է աշխարհի հետ, որտեղ աճող տեսակետ կա, թե ՔՈՎԻԴ-19-ը կկառավարվի սեզոնային հիվանդությունների հետ:

Հոդվածը պատրաստվել է Լորել Բոումենի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG