ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն ասել է, որ ռուսական նավթի արևմտյան սահմանաչափերը, ըստ երևույթին, հասնում են իրենց հայտարարած նպատակներին՝ ռուսական նավթը շուկայում պահել՝ միաժամանակ սահմանափակելով Ռուսաստանի եկամուտները:
Հում նավթի գների առավելագույն շեմը սահմանվել է դեկտեմբերի 5-ին G7-ի երկրների կողմից և ենթադրում է ապահովագրական, ֆինանսական և այլ ծառայությունների մատուցման արգելք մեկ բարելի դիմաց 60 դոլարից բարձր գնով առաքվող բեռների համար:
Ըստ Յելենի, ստացվողո տեղեկությունները ցույց են տալիս, որ երկրներն օգտագործում են գների սահմանափակումներ շահավետ գործարքներ ապահովելու համար:
Ռուսական Urals տեսակի նավթը Եվրոպայի համար հունվարի 10-ին վաճառվել է մեկ բարելի դիմաց 52,48, Brent տեսակի նավթը՝ 80,82 դոլարով:
Սույն հոդվածը կազմվել է Reuters լրատվականից ստացված տեղեկության հիման վրա: