Մատչելի հղումներ

«ԱՄՆ-ը շարունակում է մտահոգված մնալ Լաչինի միջանցքի տեղաշարժի արգելքներով և կոչ անում լիարժեք վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով». Սալիվան



Սպիտակ տան հաղորդմամբ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը դեկտեմբերի 22-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Հիքմեթ Հաջիևի հետ:

«Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն այսօր առանձին հեռախոսազրույցներ ունեցավ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Հիքմեթ Հաջիևի հետ։ Հեռախոսազրույցների ընթացքում նրանք ամփոփեցին Վաշինգտոնում սեպտեմբերի 27-ին կայացած իրենց համատեղ հանդիպումից հետո ԵՄ-ի և ԱՄՆ-ի աջակցությամբ ընթացող խաղաղության բանակցություններում տեղ գտած առաջընթացը։ Բոլորը հաստատեցին իրենց հանձնառությունը բանակցային գործընթացին, որի նպատակը խաղաղության համաձայնագրի ամբողջականացումն է: Պարոն Սալիվանը երկու կողմին էլ հորդորեց դիտարկել քայլեր, որոնք կմեղմեն լարվածությունը և հիմքեր կնախապատրաստեն ապագա բարիդրացիական հարաբերությունների համար։ Պարոն Սալիվանը փաստեց, որ այս պահին շարունակում ենք մտահոգված մնալ Լաչինի միջանցքի տեղաշարժի արգելքներով և այդ իրավիճակից բխող հետզհետե ծանրացող հումանիտար հետևանքներով և կոչ արեց լիարժեք վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով», - նշվում է հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG