Մատչելի հղումներ

«Ինչպես ասում են, զգույշ եղեք, թե ինչ եք ցանկանում, քանի որ կարող եք ստանալ այն» Իլոն Մասկ


Հայտնի միլիարդատերը Twitter-ում հարցում է կազմակերպել, ինչը ցույց է տվել, որ օգտատերերի 57,5%-ը ցանկանում է, որ նա հեռանա Twitter-ի ղեկավարի պաշտոնից: Մասկը կիրակի օրը հայտարարել է, որ կհետևի հարցման արդյունքներին, սակայն չի մանրամասնել, թե երբ կհեռանա պաշտոնից:

«Ինչպես ասում են, զգույշ եղեք, թե ինչ եք ցանկանում, քանի որ կարող եք ստանալ այն,» հավելել է նա:

Նա նաև հայտարարել է, որ Twitter Inc-ը կսահմանափակի քաղաքականության հետ կապված հարցումների քվեարկությունը Twitter Blue-ի բաժանորդների համար: Ծառայության գինը համացանցում ամսական 8 դոլար է, իսկ Apple սարքերի համար՝ 11:

Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG