Մատչելի հղումներ

Ռուսաստանի հետ գերիների փոխանակումը և՛ քննադատվում է, և՛ գովաբանվում


Վաշինգտոնի պաշտոնյաները շարունակում են արձագանքել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջեւ բանտարկյալների փոխանակման հարցի շուրջ, երբ ռուսներին հանձնեցին զենքի ռուս վաճառող Վիկտոր Բուտին, ռուսական բանտից ազատելով WNBA-ի առաջատար Բրիթնի Գրայներին:

Բասկետբոլի աստղը տուն է վերադարձել դատապարտված զենք վաճառողի դիմաց։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ապահովել է WNBA-ի բասկետբոլիստ և օլիմպիական կրկնակի ոսկե մեդալակիր Բրիթնի Գրայների ազատ արձակումը:

Փոխարենը Կրեմլին հաջողվեց ստանալ զենքի վաճառքով զբաղվող Վիկտոր Բուտին: Հայտնի որպես «մահվան վաճառական»՝ Բուտի զենքի անօրինական առևտուրը զենք է մատակարարել աշխարհի ամենաարյունալի հակամարտություններին, որոնցից շատերը Աֆրիկայում են:

2010 թվականին Բանգկոկում ձերբակալվելուց հետո Բուտը արտահանձնվել է ԱՄՆ-ին, որտեղ ի թիվս այլ մեղադրանքների, նա դատապարտվել է ամերիկացիներին սպանելու դավադրության համար:

Մինչդեռ Գրայները մոտ 10 ամիս կալանքի տակ է անցկացրել Ռուսաստանում՝ կանեփի յուղով տարաներ կրելու համար, երբ ճամփորդում էր իր պրոֆեսիոնալ թիմին միանալու համար: Բայդենի վարչակազմը պաշտպանում է զենքի վաճառողին բասկետբոլիստի հետ փոխանակելու որոշումը։

«Բանակցությունների ժամանակ պետք է անել այն, ինչ հնարավոր է: Պետք է անել այնքան, որքան հնարավոր է: Եվ այս գործարքը, որը մենք ձեռք բերեցինք անցյալ շաբաթ, այն գործարքն էր, որը հնարավոր էր»,- ասել է ԱԱԽ ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:

Բանտարկյալների փոխանակման քննադատները մատնանշում են այլ ամերիկացիների, որոնք ավելի երկար են պահվել Ռուսաստանում և կեղծ մեղադրանքների համար, ինչպիս օրինակ նախկինում ԱՄՆ ծովային, Փոլ Ուելանը, ով ճաղերի հետևում է 2020-ից լրտեսության համար 16 տարվա ազատազրկման դատապարտվածությամբ: Բանակցողները հույս ունեին Գրայների կողքին ապահովել նրա ազատ արձակումը: Բայց այդ գործարքը ձախողվեց, և քննադատներն ասում են, որ դա վտանգավոր նախադեպ է ստեղծում:

«Ես իսկապես անհանգստանում եմ այն հետևանքների համար, որոնք կարող են ունենալ ապագայում պատանդների փոխանակման վրա: Եթե որևէ երկիր որոշի, որ մենք ունենք ինչ-որ մեկին, որին իրենք ցանկանում են վերադարձնել, կարող են ակնհայտորեն ձերբակալել որևէ մեկին և մտածել, որ մենք իրենց հետ կբանակցենք»,- ասել է ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Ադամ Քինզինգերը:

ԱՄՆ-ում վայրէջք կատարելուց հետո Գրայները սկսել է բուժում ստանալ Թեքսասի Բրուք բանակի բժշկական կենտրոնում:

XS
SM
MD
LG