Մատչելի հղումներ

ԱՄՆ նախագահի հաղորդմամբ ազատ է արձակվել Ռուսաստամնում դատապարտված բասկետբոլի ամերիկյան աստղ Բրիթնի Գրիները


Նախագահ Բայդենը թվիթերում գրել է Բրիթնի Գրիների ազատ արձակման մասին։ Նա նկար է հրապարակել, որում երևում են փոխնախագահ Հարիսն ու Գրիների կինը՝ Շերել Գրիները:

Գրիները ազատ է արձակվել ռուսական քրեական գաղութից հինգշաբթի օրը՝ դատապարտված ռուս զենք վաճառող Վիկտոր Բուտի հետ բանտարկյալների փոխանակման արդյունքում:

Հիշեցնենք, որ բասկետբոլիստ Բրիթնի Գրիները օգոստոս ամսին ռուսական դատարանի կողմից դատապարտվել էր ինը տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում՝ թմրանյութ կրելու մեղադրանքով: Նա 2022 թվականի փետրվար ամսին Շերեմետևոյի օդանավակայանում էր ձերբակալվել, ուղեբեռում կանեփի յուղ պարունակող պարկուճներ հայտնաբերվելուց հետո։ Անցյալ ամիս նրան ուղարկել էին պատիժը Մորդովիայի քրեակատարողական գաղութում կրելու:

XS
SM
MD
LG