Նա չի կարողացել փոխանցել իր ելույթը: Իր փոխարեն խոսել է նրա կինը
Բելառուսի իշխանությունները բանտում գտնվող խաղաղության Նոբելյան մրցանակակիր Ալես Բելյացկիին թույլ չեն տվել փոխանցել մրցանակաբաշխության ժամանակ իր ելույթի տեքստը։
Նրա կինը՝ Նատալյա Պինչուկը, ով դեկտեմբերի 10-ի արարողությանը փոխարինել է Բելյացկիին և ստացել մրցանակը նրա անունից, հայտնել է, որ իր ելույթում փոխանցել է ամուսնու հիմնական մտքերն ու թեզերը։
«Նա չկարողացավ փոխանցել: Նամակագրության հետ կապված իրավիճակը բարդ է. ամեն ինչ մանրակրկիտ ստուգվում է: Բայց մենք ունենք նրա հայտարարություններն ու մտքերը, և ելույթս դրանք կպարունակի»,- նախօրեին ասել էր Պինչուկը։
Մրցանակաբաշխությանը ունեցած ելույթում, նա փոխանցել է իր ամուսնու մտքերը: «Իմ հայրենիք Բելառուսը վերածված է բանտի», - ասել է Բելյացկին Պինչուկի խոսքում՝ ակնարկելով ընդդիմության նկատմամբ իրականացված լայնածավալ բռնաճնշումները 2020 թվականի օգոստոսի ընտրություններից հետո, որոնք Լուկաշենկոն օգտագործեց կեղծիքների միջոցով իր լիազորությունները երկարացնելու համար: «Այս մրցանակը պատկանում է իմ բոլոր իրավապաշտպան ընկերներին, բոլոր քաղաքացիական ակտիվիստներին, տասնյակ հազարավոր բելառուսներին, ովքեր անցել են ծեծի, խոշտանգումների, ձերբակալությունների, բանտերի միջով»:
Հոդվածը պատրաստվել է Associated Press գործակալության նյութի հիման վրա