Մատչելի հղումներ

Ո՞վ էր Բելառուսի նախկին արտգործնախարարը` մինչեւ մահը


Ինչպես հաղորդում են Բելառուսի պետական լրատվամիջոցները, երկրի արտգործանախարար Վլադիմիր Մակեյը հանկարծամահ է եղել: Մակեյը Բելառուսի արտաքին քաղաքականության վարչության ղեկավարն էր 2012 թվականից։ 1990-ականներին նա աշխատել է որպես Բելառուսի ներկայացուցիչ Եվրախորհրդում, իսկ ավելի ուշ՝ որպես խորհրդական Ֆրանսիայում Բելառուսի դեսպանատանը։ 2000 թվականին Մակեյը նշանակվել է Բելառուսի նախագահի օգնական, իսկ 2008 թվականին՝ նախագահի աշխատակազմի ղեկավար։

Ո՞վ էր Վլադիմիր Մակեյը, մինչեւ հանկարծամահ լինելը
please wait

No media source currently available

0:00 0:03:14 0:00

Ռուսական կրեմլամետ լրատվամիջոցներում և Telegram ալիքներում Մակեյին մինչև 2020 թվականը բազմիցս կասկածում էին Բելառուսի և Արևմուտքի միջև հարաբերությունները բարելավելու փորձի մեջ՝ ի վնաս Ռուսաստանի շահերի։ Սակայն Մակեյն ու նրա գերատեսչությունն ի վերջո հետևեցին Ալեքսանդր Լուկաշենկոյի

քաղաքականությանը՝ ինչպես 2020 թվականի օգոստոսին կեղծված նախագահական ընտրությունների դեմ զանգվածային ցույցերը ճնշելու, այնպես էլ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի իրականացրած ներխուժումից հետո, երբ Բելառուսի առաջնորդը աջակցեց Մոսկվային:

«Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանն այսպես են մեկնաբանել դեպքերը բելառուս անկախ փորձագետները։

Մակեյը երկար տարիներ կատարել է արտաքին քաղաքականության մեջ ‘’սուր անկյունները հարթելու և բելառուսական ռեժիմի թունավոր կողմերը կոծկելու դերը’’: Այս մասին է ասում ‘’Միզես’ հետազոտական կենտրոնի ղեկավար Յարոսլավ Ռոմանչուկը։ Նրա կարծիքով՝ Բելառուսի ՆԳՆ նախկին ղեկավարը հմտորեն պաշտպանել է Լուկաշենկոյի վարչակարգի էության վերաբերյալ Արևմուտքի պատրանքները։

«Իսկ Արևմուտքում կար մի տեսություն, որի համաձայն այս երկրում երիտասարդ ժողովրդավարություն է ծնվում, և Լուկաշենկոյի հռետորաբանությունը կապված էր Բելառուսի անկախությունը պաշտպանելու նպատակների հետ, եւ որ այդ ընթացքում նա դժվար մի խաղ էր խաղում ընդդեմ Կրեմլի»,- ասում է վերլուծաբանը եւ ավելացնում, որ արտգործնախարարը ‘’բատկային’’ իրականում տալիս էր իր հիմքերն ամրապնդելու գործում լայն աջակցություն:

Դրան զուգահեռ, Մակեյը լավ էր իմանում իր տեղը և երբեք չէր հավակնում ավելի բարձր պաշտոնի, ընդգծում է Յարոսլավ Ռոմանչուկը։ Նրա խոսքով, Մակեյին Մոսկվայում ժամանակին վերաբերվում էին խիստ հակակրանքով հենց այն պատճառով, որ նա կատարում էր Մինսկի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման գործառույթները. Բայց Լուկաշենկոյին հավատարմությունը նրան առանձնահատուկ դրության մեջ դրեց։ Հետևաբար, Մակեյին հեռացնելու ցանկացած փորձ ավարտվեց անարդյունք։ ‘’Չէ որ նա անվերապահորեն կատարում էր Լուկաշենկոյի հրամանները’’։

Իհարկե, գործող ռեժիմը երբեք չի շրջվի ժողովրդավարական ուղղությամբ, ասում է ‘’Միզես’’ հետազոտական կենտրոնի ղեկավարը։

«Սակայն Լուկաշենկոն ամեն դեպքում դատապարտված է, և Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակը հնարավորությունների պատուհան է թողնում Բելառուսի համար՝ հեռանալ փլուզվող, քայքայվող ռուսական կայսրությունից և փորձել պահպանել անկախությունը փոխհատուցումների, բանակցությունների, ժողովրդավարական ընտրությունների միջոցով։

Մակեյն ամբողջ իմաստով տեխնիկական ֆիգուր չէր, ասում է բելառուս լրագրող և քաղաքական մեկնաբան Արտեմ Շրայբմանը։ Նրա կարծիքով, դա հատկապես նկատելի էր այն ժամանակաշրջաններում, երբ Մինսկը համեմատաբար ճկուն արտաքին քաղաքականություն էր վարում։

«Կարծում եմ, որ մինչև 2020 թվականը Մակեյը կարող էր ամենաբարձր մակարդակով լոբբինգ իրականացնել որոշ հարցերի և որոշումների վրա: Բայց 2020 թվականից հետո նրա գործառույթն իսկապես դարձել է բավականին զուտ տեխնիկական։ Նա ուղղակի հետևեց նույն պրոռուսական ընդհանուր գծին, որն իրականացվում էր պետության մեջ։ Նրա շփումները Արևմուտքի հետ կտրուկ կրճատվեցին’’, ասում է նա:

Արտեմ Շրայբմանը նաև լուրջ կասկածներ է հայտնում այն լուրերի վերաբերյալ, թե իբր Կրեմլը Լուկաշենկոյին փոխարինելու հավանական թեկնածու էր համարում Բելառուսի ԱԳՆ ղեկավարին։

«Ռուսական որոշ կայսերապաշտ շրջանակներում Մակեյին նույնիսկ ազգայնական էին անվանում»,- ասում է նա։ Վերլուծաբանը հիշեցնում է այն փաստը, որ Մակեյը երբեմն խոսում էր բելառուսերեն, կրում էր բելառուսական ազգային ասեղնագործ վերնաշապիկ և, սկզբունքորեն, պատասխանատու էր քաղաքականության արևմտյան վեկտորի համար։ Իսկ դա Մոսկվային այնքան էլ չէր կարող դուր գալ, ասում է նա:

Իսկ թե ինչ ապագա կարելի է գուշակել Լուկաշենկոյից հետո, լրագրող-քաղաքագետը դժվարանում է պատասխանել:

«Այստեղ կարևոր է հասկանալ, թե մինչ այդ ինչպիսին կլինեն Ռուսաստանի և Բելառուսի հարաբերությունները։ Եթե Ռուսաստանը թուլանա, չդադարի մեծ վտանգ ներկայացնել իր հարևանների համար, Բելառուսը Լուկաշենկոյի իրավահաջորդի օրոք չի կարող կլանվել Մոսկվայի կողմից’’, ասում է նա:

Իհարկե, Կրեմլը մեծ գայթակղություն ունի արագ առաջ մղելու Բելառուսի ապագայի հետ կապված իր կազմած սցենարը՝ հարցը մեկընդմիշտ փակելու համար։ Թեև դրա համար անհրաժեշտ պահն այսօր հարմար է, այնուամենայնիվ այստեղ ամեն ինչ չափազանց անկանխատեսելի է։

Արամ Վանեցյան

Վիկտոր Վլադիմիրով

XS
SM
MD
LG