Թեհրանի փողոցներում, երեքշաբթի օրը որոշ իրանցի կանայք նշում էին, որ դեմ են Իսլամական Հանրապետության պարտադիր հիջաբի քաղաքականությանը, որը կանանցից պահանջում է փակ հագնվել և միշտ գլխաշոր կրել:
Վալիասրի հրապարակում կարող եք տեսնել կանանց՝ կապված մազերով քայլելիս, մինչդեռ մոտակայքում ոստիկանական մեքենաներ են կայանված։ Կան նաև շատերը, ովքեր պարզապես կրում են ձմեռային գլխարկներ
Համալսարանի ուսանող Բահար Աբդին ասել է, որ թեև վերջին բողոքի ցույցերի ժամանակ չի հրաժարվել սեփական հիջաբից, սակայն դեմ է պարտադիր հիջաբ կրելու քաղաքականությանը:
«Վերջին բողոքի ակցիաների ժամանակ ես չեմ հրաժարվել իմ հիջաբից, քանի որ հիջաբ կրելու խնդիր չունեմ, սակայն համաձայն չեմ, որ այն պետք է կրեն բոլորը: Ամեն ոք պետք է կարողանա անել այն՝ ինչ ուզում է», - հավելել է նա:
Մեկ այլ աշակերտուհի՝ Ֆաթեմեհ Նոջավանն ասել է, որ նախընտրում է, որ ցանկության դեպքում կանայք ընտրեն, թե ինչպես պետք է ծածկեն իրենց գլուխը.
«Մարդիկ պենք է հագնեն այն՝ ինչ իրենց դուր է գալիս»:
Սեպտեմբերի 16-ին ոստիկանական կալանքի տակ պահվող Մահսա Ամինիի մահից հետո, Իրանը համազգային բողոքի ցույցերի մեջ է, որոնք Իսլամական Հանրապետության ուղղված ամենամեծ մարտահրավերներից մեկն են՝ 1979 թվականի նրա հիմնադրումից ի վեր:
Ամինին ձերբակալվել էր Իրանի բարոյականության ոստիկանության կողմից հիջաբի խիստ քաղաքականությունը անարգելու համար: Թեհրանը մեղադրել է արևմտյան հետախուզական ծառայություններին ցույցերը հրահրելու և Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելու համար:
Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա: