Օրեր առաջ 30-ամյակը տոնեց Նյու Ջերսիի Շուշի պարախումբը: Շուշին ԱՄՆ-ի արևելյան ափի ամենահայտնի ու ամենահին պարախմբերից է, հիմնադրվել է հեռավոր 1990-ականներին` շատ պատահական մի օր, երբ Շուշիի հիմնադիր Սեդա Պասկալյան Քանթարջյանի որդու ընկերները խնդրել են իրեն հայկական մի պար սովորեցնել: