ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը նոյեմբերի 10-ին պատասխանել է լրագրողների հարցին՝ կապված Իրանի ու Ադրբեջանի միջև աճող լարված հռետորաբանության հետ, ուր հիշեցրել է , որ այս շաբաթվա սկզբին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հնարավորություն է ունեցել զրուցել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։
«Մենք շատ պարզ նշել ենք, որ Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար: Մենք կշարունակենք կանգնել մեր գործընկերների կողքին, աջակցել նրանց և, ի վերջո, դիմակայել այն ապակայունացնող ազդեցությանը, որը ներկայացնում է Իրանը և իր տարածաշրջանում և գուցե դրանից դուրս»,- նշել է Փրայսը: