Մատչելի հղումներ

«Կոմերսանտ». Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարող են բանակցություններ վարել ռազմավարական միջուկային զենքի շուրջ


Ռուսական հրատարակությունը հայտնել է, որ հնարավոր բանակցությունները կարող են տեղի ունենալ Մերձավոր Արևելքի երկրներից մեկում

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները քննարկում են ռազմավարական միջուկային զենքի շուրջ բանակցություններ վարելու հնարավորությունը՝ առաջին անգամ Մոսկվայի կողմից Ուկրաինայում սկսած պատերազմից ի վեր: Բանակցությունների մասին գրել է ռուսական «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով քննարկումներին ծանոթ չորս աղբյուրներ:

Հիշեցնենք, որ երկու երկրների միջև ռազմավարական կայունության շուրջ բանակցությունները սառեցվել էին Ռուսաստանի կողմից փետրվարի 24-ին Ուկրաինայում ռազմական «գործողություններ» սկսելու հետևանքով: Սակայն, Ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման START-3 պայմանագիրը շարունակում է գործել։

Բանակցությունները կարող են տեղի ունենալ Մերձավոր Արևելքում, հավելել է թերթը՝ նշելով, որ Մոսկվան նախկինում նման հանդիպումներ ընդունած Շվեյցարիային այլևս չի համարում չեզոք, քանի որ երկիրը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի վրա հարձակման հետևանքով։

Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG