Մատչելի հղումներ

Հարավային Կորեայի ոստիկանապետը հայտարարել է, որ «ծանր պատասխանատվություն» է զգում է Սեուլի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության հետևանքով


Հարավային Կորեայի ոստիկանապետը երեքշաբթի օրը, նոյեմբերի 1-ին հայտարարել է, որ ամբոխի հսկողությունը Սեուլի կենտրոնում տեղի ունեցած խնջույքի ժամանակ «անբավարար» է եղել, ինչի հետևանքով զոհվել էավելի քան 150 այցելու:

Կորեայի ազգային ոստիկանության գլխավոր հանձնակատար Յուն Հի Կյունը նման հայտարարություն է արել հեռուստատեսային ճեպազրույցի ժամանակ՝ ասելով, որ «ծանր պատասխանատվություն» է զգում միջադեպի առնչությամբ:

Հելոուինի խնջույքի հետևանքով բազում մարդիկ թակարդված են եղել նեղ ծառուղիներում, ինչի հետևանքով մահացել են 155-ը, իսկ վիրավորվել ևս 152-ը: Ողբերգական դեպքի կրկնությունը կանխելու համար, ոստիկանությունը հետաքննություն է անցկացնոսմ, հավելել է նա։

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը կոչ է արել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել: Իշխանությունները նշել են, որ իրենք կենտրոնացած են Սեուլի հանրաճանաչ Իտաևոն թաղամասի նեղ նրբանցքի թակարդում հայտնված խնջույքի այցելուների աճի պատճառները պարզելու վրա: Նրանք նաև դիտարկում են այն հնարավորությունը, որ որևէ մեկը կարող է պատասխանատու լինել ջախջախման հրահրման համար:

Երկիրը այժմ մեկշաբաթյա սուգ է սկսել ողբերգության ժամանակ զոհվածների համար, որոնց մեծ մասը երիտասարդներ էին:

Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG