Սփյուռքի ամենահին մշակութային միություններից մեկը՝ Թեքեյանը ԱՄՆ-ի արևելյան ափին տոնում էր իր հիմնադրման 75-ամյակը: Նյու Ջերսիում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էր նաև ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նվիրյալ, մշտապես հայանպաստ որոշումներով աչքի ընկնող սենատոր Բոբ Մենենդեսը: