Մատչելի հղումներ

 
Կյանքն առանց խմելու ջրի. Միկոլաևում ուկրաինացիները ամիսներ շարունակ ապրում են առանց մաքուր ջրի

Կյանքն առանց խմելու ջրի. Միկոլաևում ուկրաինացիները ամիսներ շարունակ ապրում են առանց մաքուր ջրի


Դատարկ շշերը բռնած, հարավ-ուկրաինական Նիկոլայև քաղաքի բնակիչները կիրակի օրը, հոկտեմբերի 16-ին հերթ էին կանգնել խմելու ջրի համար, քանի որ իշխանությունները դեռ չեն կարողանում խմելու ջուր մատակարարել տեղի տներին:

Արդեն քանի ամիս է, ինչ նրանք չունեն մաքուր ջուր իրենց տներում, ասում են տեղի բնակիչները: Ըստ Իննա Հլուշչենկոի, ով աշխատում է գործարանում որպես ժամաչափ, ռուսական ուժերը մի քանի ամիս առաջ պայթեցրել են Կիսելիվկայի ջրատարը, որի հետևանքով էլ նրանց համար խաթարվել է ջրի մատակարարումը։

«Քաղաքապետը չի կարող վերականգնել մեր քաղաքի ջրամատակարարումը, քանի որ այնտեղ ակտիվ մարտեր են ընթանում»,- ասել է նա:

Հլուշչենկոն հավելել է, որ ավելի քան հինգ ամիս իր ծորակից խմելու ջուր չի գալիս: Տրոլեյբուսի վարորդ Վլադիմիր Կովտյուխն ասում է, որ ինքն արդեն չորս ամիս է, ամեն օր խմելու ջուր է ջրհորից տեղափոխում բնակելի տարածքներ:

Տեղի բնակիչներից ևս մեկը՝ Վադիմ Անտոնյուկը հիասթափված ասում է, որ ռուսական կողմի հարձակումները խաղաղ բնակիչների վրա և նրանց մաքուր ջրի հասանելիությունից զրկելը «պատերազմական հանցագործություն» են:

«Պատերազմն այն է, երբ զինվորները կռվում են միմյանց հետ, բայց երբ կռվում են խաղաղ բնակիչները, դա ռազմական հանցագործություն է»,- հավելել է նա՝ սպասելով խմելու ջուր ստանալու իր հերթին:

Փետրվարի 24-ին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից ի վեր, Կիևը բազմիցս մեղադրել է Ռուսաստանին ենթակառուցվածքների և գյուղատնտեսության վրա թիրախավորված հարձակումների մեջ: Շաբաթ օրը Նիկոլաևի քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչը, Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ պատերազմի սկզբից ի վեր ռազմական հարվածների հետևանքով տուժել է 800 բնակելի շենք։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կիրակի օրը, հոկտեմբերի 16-ին հայտարարել է, որ իր ուժերը հետ են մղել ուկրաինական զորքերին՝ Դոնեցկի, Խերսոնի և Նիկոլաևի շրջաններից:

Մարտադաշտի մասին այս հաղորդագրությունները անհապաղ ճշտել չի ստաացվել:

Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG