Մատչելի հղումներ

Հայաստանում գրանցված ընկերությունը ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում


ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդմամբ, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության օտար ակտիվների վերահսկողության մարմինը (OFAC) պատժամիջոցների ցուցակում է ներառել Հայաստանում գրանցած «Taco» ընկերությունը, որը չինական «Sinno Electronics» ընկերության հետ աջակցում է ռուսական «Radioavtomatika» ընկերությանը:

Ֆինանսների նախարարության հաղորդմամբ, «Sinno Electronics»-ը, տեղեկացված լինելով դեպի Ռուսաստան արտահանման սահմանափակումների մասին, շարունակաբար հարաբերություններ է պահպանում «Radioavtomatika»-ի հետ՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից առաջ և հետո:

Անդրադառնալով Հայաստանում գրանցված «Taco» ընկերությանը ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ ռուսական «Radioavtomatika»-ն վճարում է «Taco»-ին բաղադրիչների ներմուծման և Հայաստանի տարածքում գնումների գործընթաց իրականացնելու համար: Եվ «Sinno Electronics»-ը, և՛ «Taco»-ն միմյանց միջև կապ են ունեցել՝ «Radioavtomatika»-ի հետ իրենց աշխատանքի ընթացքում:

Ըստ ֆիննախի՝ ինչպես «Sinno Electronics»-ը,, այնպես էլ «Taco»-ն պատժամիջոցների են ենթարկվել ԱՄՆ նախագահի 14024 հրամանագրի հիման վրա՝ «Radioavtomatika»-ին նյութապես աջակցելու, հովանավորելու կամ ֆինանսական, նյութական կամ տեխնոլոգիական աջակցություն կամ ապրանքներ, ծառայություններ տրամադրելու համար:

Հունիսին չինական «Sinno»-ն արդեն ներառվել է ԱՄՆ Առևտրի նախարարության պատժամիջոցների ենթարկված կազմակերպությունների ցանկում՝ Ռուսաստանի ռազմական և/կամ պաշտպանական արդյունաբերական բազային աջակցություն ցուցաբերելու և Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Ռուսաստանի պատժամիջոցների ենթարկված կառույցների հետ մատակարարման պայմանագիր շարունակելու համար, տեղեկացնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:

XS
SM
MD
LG