Կիրակի օրը, սեպտեմբերի 18-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը ելույթ ժամանակ անդրադարձել է Հայաստանում և Ադրբեջանում տիրող իրավիճակին: Նա կողմերին հորդորել է հարգել Մոսկվայի միջնորդությամբ հաստատված հրադադարը։
«Ցավ եմ ապրում Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս տեղի ունեցած մարտերի մասին լսելիս։ Իմ հոգևոր կարեկցանքն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և կողմերին հորդորում հարգել հրադադարը՝ փոձելով խաղաղության համաձայնագիր կնքել։ Չմոռանանք, որ խաղաղությունը հնարավոր կլինի միայն առանց զենքի երկխոսության դեպքում»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:
Խոսելով Սուրբ Պետրոսի հրապարակում գտնվող ուխտավորների և զբոսաշրջիկների հետ՝ Ֆրանցիսկոսը նաև աղոթել է Իտալիայի կենտրոնական Մարկե շրջանում գիշերվա հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհվածների համար:
Ուրբաթ օրը, սեպտեմբերի 16-ին կենտրոնական Իտալիայում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ: Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները:
Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա: