Մատչելի հղումներ

Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը. ԱՄՆ պետքարտուղարություն


ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդում է, որ այսօր պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոզրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Իր խոսքում պետքարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է փոխգործակցել երկկողմ հիմքի վրա համախոհ գործընկերների հետ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանն աջակցելու և հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը նպաստելու համար:

Պետքարտուղարության տարածած հաղորդագորւթյան մեջ ասվում է.

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Պետքարտուղարը բարձր է գնահատել Թուրքիայի դիվանագիտական ջանքերը, որոնք հանգեցրել են ուկրաինական հացահատիկի առաջին խմբաքանակի դուրս գալուն Սև ծովից՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր: Նա ընդգծել է համատեղ աշխատանքի կարևորությունը՝ լրացուցիչ նավերի մեկնումը ապահովելու համար և ընդգծել իր ստանձնած պարտավորությունները պահպանելու համար Մոսկվայի պատասխանատվության կարևորությունը: Պետքարտուղարը բարձրացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը ՝ նշելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է փոխգործակցել երկկողմ հիմքի վրա, համախոհ գործընկերների հետ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանն աջակցելու և հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը նպաստելու համար: Պետքարտուղար Բլինքենը և ԱԳ նախարար Չավուշօղլուն քննարկել են նաև համակարգման և ՆԱՏՕ-ի միասնության առաջխաղացման ուղիները՝ կապված Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի հետագա էսկալացիայի և ագրեսիայի սպառնալիքի հետ։

XS
SM
MD
LG