Մատչելի հղումներ

Փորձագետները կարծիքով լիարժեք պատվաստումը օգնել է նախագահ Բայդենին խուսափել բարդություններից


BIDEN-COVID
BIDEN-COVID

Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահ Բայդենը իրեն լավ է զգում այն բանից հետո, երբ անցած շաբաթվա վերջին նրա COVID-19-ի թեստի պատասխանը եկել էր դրական: Բայդենը ստացել է երկու պատվաստում և երկու խթանիչ, որոնք, ըստ փորձագետների, օգնել են նախագահին զերծ մնալ բարդություններից

Անցյալ հինգշաբթի Սպիտակ տունը հայտնեց, որ ԱՄՆ-ի 79-ամյա նախագահի կորոնավիրուսային դրական թեստի համաձայն նա ամենայն հավանականությամբ, նա հիվանդ է կորոնավիրուսի BA.5 տարատեսակով:

Ավելի ուշ դա հաստատեց նաև նախագահը, ով իր ելույթում նշեց, որ իր COVID-ի թեստը դրական է եղել։ Նա նաև տեղեկացրեց, որ երկու անգամ պատվաստվել և ստացել է կրկնակի խթանիչ չափաբաժին: Ախտանիշները մեղմ են, հայտնել է ԱՄՆ նախագահը:

Սպիտակ տունը Բայդենի մեղմ ախտանիշները վերագրում է նրա պատվաստված լինելուն:

«Նախագահը կրկնակի պատվաստված է, կրկնակի խթանիչ չափաբաժին է ստացել, և ստանում է բուժում, որը լայնորեն հասանելի է ամերիկացիներին: Սա իսկապես լավ նորություն է, և սա արդյունք է և՛ պատվաստանյութերի, և՛ բուժումների, որոնք հասանելի են բոլորին: Իսկապես կարևոր է, որ մարդիկ պատվաստվեն և օգտվեն այս բուժումներից, եթե վարակված են»,- ասում է Սպիտակ տան COVID-19-ի հարցով համակարգող բժիշկ Աշիշ Ջհան:

Նախագահի բժիշկ Քևին Օ'Քոնորը հաստատել է Բայդենի մեղմ ախտանիշները Սպիտակ տան կողմից հանգստյան օրերին հրապարակված նամակում:

Սպիտակ տունը պարզել է, որ վարակված Բայդենը շփվել է 17 մարդկանց հետ։ Շաբաթ ուշ երեկոյի դրությամբ նրանցից ոչ ոքի վարակված լինելը չի հաստատվել:

«Իհարկե, այդ բոլոր մարդկանց հետ կապ է հաստատվել։ Նրանք հետևում են CDC առաջարկություններին, և մենք կշարունակենք հետևել դրանց»,- ասում է Ջհանը:

Բայդենի դրական COVID թեստը հաստատվեց ընդամենը երկու օր անց այն բանից հետո, երբ CDC-ին միաձայն առաջարկեց հաստատել նոր պատվաստանյութ արտադրող Novavax-ը:

Այդ պատվաստանյութը տարբերվում է համաճարակի ընթացքում լայնորեն հասանելի mRNA պատվաստանյութից: Ի տարբերություն մնացածների, Novavax-ը ինքնին սպիտակուցի ուղղակի ներարկում է: Դա պատվաստանյութի ավելի ավանդական տեսակ է, քանի որ mRNA-ն համեմատաբար նոր է, և փորձագետները հուսով են, որ դա կխրախուսի պատվաստանյութերից հրաժարվողներին՝ ստանալ իրենց չափաբաժինը:

Բացի այդ, միևնույն ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առողջապահական արտակարգ իրավիճակ է հայտարարել «կապիկի ծաղիկ» հիվանդության տարածման հետևանքով: Սպիտակ տան պաշտոնյաներն ասում են, որ Բայդենի վարչակազմը քննարկում է հանրային առողջապահական արտակարգ դրություն հայտարարելու հարցը՝ ի պատասխան համաճարակի բռնկման, սակայն վերջնական որոշում դեռևս չի կայացվել:

Հոդվածը պատրաստվել է Արաշ Արաբասադի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG