Ուկրաինայում օրական հարյուրավոր ռուս զինվորականներ են մահանում, ասել է ՊՆ խոսնակը
Միացյալ Նահանգները կարծում է, որ ուկրաինական պատերազմի ժամանակ ամեն օր հարյուրավոր ռուս զինվորականներ են զոհվում մարտի դաշտում: Զոհվածների թվում կան հազարավոր լեյտենանտներ և կապիտաններ, ուրբաթ ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան:
Մոտ հինգ ամիս անց այն բանից հետո, երբ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայեց ներխուժել հարևան երկիր, ռուսական զորքերը գրավել են Դոնբասը արևելյան Ուկրաինայում և երկրի մոտ մեկ հինգերորդը:
ԱՄՆ-ի գնահատմամբ՝ Ուկրաինայում ռուսական բանակի շրջանում կորուստների թիվը մինչ այս պահը հասել են մոտ 15,000 զոհվածների և մոտ 45,000 վիրավորների, չորեքշաբթի ասել է ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը՝ հավելելով, որ Ուկրաինան նույնպես զգալի կորուստներ ունի։
Պենտագոնի աղբյուրը, ով խոսել է իր անունը չհրապարակելու պայմանով, հայտնել է, որ սպանված լեյտենանտներից ու կապիտաններից բացի զոհերի շրջանում կան հարյուրավոր գնդապետներ և «շատ» ռուս գեներալներ։
Ռուսաստանը զինվորականների մահը պետական գաղտնիք է համարում նույնիսկ խաղաղ պայմաններում և չի տրամադրում ուկրաինական պատերազմի ընթացքում կորուստների մասին պաշտոնական տվյալները։ Մարտի 25-ին Կրեմլը հայտնել է, որ Ուկրաինայում 1351 ռուսաստանցի զինծառայող է զոհվել։
Կիևի կառավարությունը հունիսին հայտարարեց, որ երկրում օրական 100-ից 200 ուկրաինացի զինծառայող է զոհվում:
ԱՄՆ-ը նաև կարծում է, որ ուկրաինական հողում ոչնչացվել է ավելի քան 100 կարևոր ռուսական թիրախ, այդ թվում՝ հրամանատարական կետեր, զինամթերքի պահեստներ և հակաօդային պաշտպանության օբյեկտներ, ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։
Պատերազմի մեկնարկից ի վեր Միացյալ Նահանգները 8 միլիարդ դոլարի աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային անվտանգության ոլորտում, այդ թվում՝ 2,2 միլիարդ դոլար՝ վերջին ամսվա ընթացքում:
Այս շաբաթվա սկզբին Պենտագոնը հայտարարեց, որ Ուկրաինային կտրամադրի չորս լրացուցիչ HIMARS բարձր շարժունակ հրետանային հրթիռային համակարգեր:
Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա