Մատչելի հղումներ

ԱՄՆ. Բռնությունը կանանց նկատմամբ


2019 թվականին ԱՄՆ-ում 10 սպանված կանանցից ինը սպանվել են իրենց ծանոթ տղամարդկանց կողմից, ըստ Բռնության քաղաքականության ազգային վերլուծական կենտրոնի (VPC): Այդ դեպքերի գրեթե երկու երրորդում սպանվածները եղել են այդ տղամարդկանց կանայք կամ զուգակիցներ:

Հաճախ նման սպանությունները հաջորդում են տարիներ շարունակ կրկնվաղ բռնություններին, որոնք Reuters-ի կողմից հարցված վեց փորձագետների կարծիքով՝ հարցեր են առաջացնում այն մասին, թե ինչպես է ոստիկանությունը, դատարանները և ընդհանուր առմամբ հասարակությունը աջակցում կանանց:

Նման հանցագործությունների ժամանակ հարձակվողն ու թիրախը մտերիմ են և կարող են երեխաներ ու տուն ունենալ միասին և փոխկապակցված ֆինանսներ, ինչը բարդացնում է մարտահրավերը:


«Դա մշակութային է: Դա կրոնական է: Դա հոգեբանական է: Դա շատ շերտեր ունի», - ասում է հետախույզ Ռիաշարո Գարսենիլան, ով օգնում է համակարգել Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքի ընտանեկան բռնության արձագանքման բաժինը: «Բազմաշերտ հանցագործության համար այնքան դժվար է մեկ պատասխան ունենալ»:

XS
SM
MD
LG