Մատչելի հղումներ

ՔՈՎԻԴ-19-ի դեպքերը շատանում են, իսկ «FDA»-ը հաստատում է նոր պատվաստանյութ


Շատ ամերիկացիներ դեռ պատվաստված չեն և գտնվում են ՔՈՎԻԴ-19-ի ծանր վտանգի տակ, քանի որ հիվանդության դեպքերն աճում են ամբողջ երկրում: Ըստ փորձագետների, այս հարցում մեղավոր են օմիկրոնի ենթատեսակները, իսկ նոր պատվաստանյութը կարող է մարդկանց ավելի ապահով դարձնել:

ԱՄՆ-ի ամենաբնակեցված շրջանում դիմակները շուտով կարող են կրկին պարտադիր լինել ՔՈՎԻԴ-19-ի արագ տարածման պատճառով: Լոս Անջելեսում է ապրում ավելի քան 10 միլիոն մարդ: Շրջանի առողջապահության տնօրենը վերջերս հայտարարել է, որ դիմակները կարող են կրկին պարտադիր լինել, եթե հիվանդանոցներում ՔՈՎԻԴ-19-ով հիվանդ մարդկանց թիվը շարունակի աճել:

«CDC-ն` Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնն ունի հստակ ուղեցույց, ըստ որի, երբ մարդիկ գտնվում են վտանգի բարձր գոտում, ինչպես Լոս Անջելեսի շրջանն է, ներսում դիմակներ կրելը շատ կարևոր է»,- ասել է Սպիտակ տան ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման հարցերով համակարգող Դոկտոր Աշիշ Ջհան:

«FDA»-ը հաստատում է նոր պատվաստանյութ օմիկրոնի նոր ենթատեսակների համար
please wait

No media source currently available

0:00 0:01:45 0:00

Անցյալ շաբաթ Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) արտակարգ իրավիճակների օգտագործման թույլտվություն տվեց Նովավաքս ընկերության ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութի համար: Այս պատվաստանյութը ավելի ավանդական է համարվում, քանի որ բջիջներին սպիտակուց արտադրել սովորեցնելու փոխարեն, այն այդ սպիտակուցը ներարկում է օրգանիզմ:

Չնայած նրան, որ Նովավաքսը նոր տարբերակ է տրամադրում նախկինում պատվաստանյութ ստանալու հարցում տատանվողների համար, ըստ Սպիտակ տան, պատվաստված ամերիկացիների պաշտպանությունը արդեն սկսել է նվազել, և եկել է կրկին խթանող պատվաստումներ ստանալու ժամանակը:

«Եթե տվյալ անձը 50 կամ ավելի տարիք ունի և դեռ պատվաստված չէ, անհրաժեշտ է, որ դա անի հնարավորինս շուտ` պաշտպանված լինելու համար»,- հավելել է Ջհան:

ԱՄՆ առողջապահության բնագավառի պաշտոնյաները զգուշացրել են, որ օմիկրոն BA.5 տարբերակը ավելի վարակիչ է, քան իր նախորդները և կարող է նույնիսկ տարածվել արդեն իսկ իմունիտետ ունեցող մարդկանց շրջանում:

Հոդվածը պատրաստվել է Արաշ Արաբասադիի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG